Հայերեն
«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»

Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Միջազգային վերլուծական պարբերականների և եվրոպական քաղաքագիտական շրջանակների գնահատմամբ, Եվրամիությունը թևակոխում է իր ժամանակակից պատմության ամենաբարդ և փորձություններով լի ժամանակաշրջաններից մեկը, որտեղ միաժամանակ հատվում են ներքաղաքական անկայունությունը, սոցիալական դժգոհության ալիքը, մակրոտնտեսական դանդաղումն ու ինստիտուցիոնալ կառավարման ճգնաժամը։

Եվ այս տեսանկյունից առաջիկա փուլում միության առանցքային երկրներում սպասվող ընտրական գործընթացները կարող են արմատապես վերաձևել ուժերի քաղաքական հարաբերակցությունը մայրցամաքում՝ Բրյուսելի որոշումների կայացման մեխանիզմները կանգնեցնելով փաստացի «կաթվածի» վտանգի առաջ։ Նման իրավիճակում եվրոպական ինստիտուտները ստիպված են գործել բազմաշերտ ճնշման պայմաններում՝ մի կողմից՝ փորձելով պահպանել ներքին համերաշխությունն ու տնտեսական մրցունակությունը, մյուս կողմից՝ արձագանքելով արտաքին անվտանգային ու աշխարհաքաղաքական սուր մարտահրավերներին։

Քաղաքական անորոշության գլխավոր աղբյուրը 2026 թվականի նոյեմբերի վերջից մինչև 2027 թվականի ավարտը ընկած ժամանակահատվածում Եվրամիության հինգ խոշորագույն տնտեսություններից չորսում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և Իտալիայում կայանալիք համապետական ընտրություններն են։ Վերլուծաբանների համոզմամբ, այս ընտրական շրջափուլը կարող է դառնալ վճռորոշ շրջադարձային կետ, քանի որ ազգայնական, պահպանողական և եվրոսկեպտիկ քաղաքական ուժերի դիրքերի շարունակական ամրապնդումը սպառնում է փոխել եվրոպական ինտեգրման ավանդական տրամաբանությունը։

Ընտրական մարաթոնի մեկնարկը տրվում է նոյեմբերի 29-ին Իսպանիայում, որտեղ գործող վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորած Սոցիալիստական կոալիցիան կանգնած է իշխանությունը կորցնելու իրական հեռանկարի առաջ՝ զիջելով դիրքերը պահպանողական Ժողովրդական կուսակցությանն ու աջակողմյան Vox-ին, որոնց հնարավոր դաշինքը կփոխի Մադրիդի քաղաքական ուղեգիծն ինչպես ներքին, այնպես էլ համաեվրոպական հարցերում։

Իսպանիային հաջորդելու է Ֆրանսիան, որտեղ 2027 թվականի գարնանը կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկվում են որպես եվրոպական նախագծի կայունության գլխավոր փորձաքար։ Ֆրանսիական քաղաքական դաշտում պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն է, որի հնարավոր հաջողությունը կնշանակի ԵՄ երկրորդ խոշորագույն տնտեսության և միջուկային տերության արտաքին ու եվրոպական քաղաքականության խորքային վերանայում։

Զուգահեռաբար Լեհաստանի ազգայնական ընդդիմադիր ուժերը փորձում են օգտվել երկրում կուտակված դժգոհություններից՝ իրենց օրակարգն առաջ մղելու և վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիայի դիրքերը թուլացնելու նպատակով, այն դեպքում, երբ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, հանդես գալով որպես եվրոպական աջ պահպանողական ուժերի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը, ձգտում է պահպանել իշխանությունն ու ամրապնդել իր քաղաքական կշիռը։

Եվրոպական վերլուծական շրջանակների գնահատմամբ, եթե այս խոշոր պետություններից մի քանիսում իշխանության ղեկին հայտնվեն կամ կառավարող կոալիցիաների մաս կազմեն եվրոսկեպտիկ և ազգայնական ուժերը, ապա Եվրոպական խորհրդում կձևավորվի ազդեցիկ արգելափակող փոքրամասնություն։ Նման դասավորությունը գործնականում թույլ կտա այդ երկրներին վետոյի իրավունքի կամ որակյալ մեծամասնության ձևավորման խոչընդոտման միջոցով արգելափակել Բրյուսելի կարևորագույն նախաձեռնությունները։ Առաջին հերթին հարվածի տակ կարող են հայտնվել Եվրամիության ընդհանուր բյուջեի հաստատման գործընթացները, միության հետագա ընդլայնման ծրագրերը, Ուկրաինային տրամադրվող երկարաժամկետ ֆինանսական և ռազմական աջակցության փաթեթները, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության, էներգետիկ անվտանգության և տնտեսական կառավարման ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված ռազմավարական քայլերը։ Այսպիսով, կոնսենսուսի վրա հիմնված եվրոպական կառավարման մոդելը կարող է վերածվել անվերջ սակարկությունների և փոխադարձ արգելափակումների հարթակի։

Ներքաղաքական այս վերադասավորումները սերտորեն փոխկապակցված են եվրոպական հասարակություններում խորացող սոցիալ-տնտեսական դժգոհության հետ, որն այլևս չի տեղավորվում միայն ծայրահեղական շրջանակների օրակարգում, այլ ընդգրկում է միջին խավի լայն շերտեր։ Եվրոպական մի շարք մայրաքաղաքներում և խոշոր քաղաքներում պարբերաբար բռնկվող զանգվածային բողոքի ցույցերը վկայում են, որ քաղաքացիների կենսամակարդակի հետ կապված խնդիրները դարձել են ընտրողների վարքագիծը որոշող գլխավոր գործոնը։ Այս սոցիալական լարվածությունը պարարտ հող է ստեղծում այն քաղաքական ուժերի համար, որոնք առաջարկում են ազգային պրոտեկցիոնիզմի և Բրյուսելի վերազգային լիազորությունների սահմանափակման գաղափարներ։

 Քաղաքական և սոցիալական ցնցումներին զուգահեռ՝ Եվրամիությունը կանգնած է լուրջ մակրոտնտեսական մարտահրավերների առջև, որոնք սահմանափակում են կառավարությունների ֆինանսական մանևրելու հնարավորությունները։ Եվրոպական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, ԵՄ տնտեսական աճը շարունակում է մնալ խիստ համեստ՝ կազմելով շուրջ 1,4 տոկոս, ինչը բավարար չէ կուտակված սոցիալական պարտավորությունները լիարժեք սպասարկելու և տնտեսության կառուցվածքային արդիականացումն արագացնելու համար։ Միևնույն ժամանակ, համաշխարհային շուկաներում էներգակիրների գների պարբերական տատանումները կրկին խթանում են գնաճային ճնշումները՝ նվազեցնելով եվրոպական տնային տնտեսությունների գնողունակությունը և ստիպելով դրամավարկային իշխանություններին պահպանել զգուշավոր ու զսպող քաղաքականություն։ Տնտեսական լճացման և գնաճային ռիսկերի համադրությունը խորացնում է հասարակական հիասթափությունը և սրում բյուջետային առաջնահերթությունների շուրջ վեճերը։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում եվրոպական արդյունաբերության մրցունակության շարունակական անկումը համաշխարհային տնտեսության մեջ։ Էներգետիկ բարձր ծախսերը, որոնք էականորեն գերազանցում են հյուսիսամերիկյան և ասիական մրցակիցների ցուցանիշները, ծանր բեռ են դարձել եվրոպական արտադրողների համար՝ ստիպելով մի շարք խոշոր ընկերությունների վերանայել իրենց ներդրումային ծրագրերը կամ արտադրական հզորությունները տեղափոխել այլ տարածաշրջաններ։

ԱՄՆ-ի պետական աջակցության լայնածավալ ծրագրերի և Չինաստանի արդյունաբերական արագ վերել քի ֆոնին Եվրոպան դժվարությամբ է դիմանում համաշխարհային մրցակցությանը։ Հայտնվելով երկու հզոր տնտեսությունների միջև՝ եվրոպական երկրները կորցնում են իրենց ավանդական դիրքերը բարձր տեխնոլոգիաների, ավտոմոբիլաշինության և քիմիական արդյունաբերության ոլորտներում։

Տնտեսական սահմանափակ ռեսուրսների պայմաններում առավել սուր բնույթ են ստանում անդամ պետությունների միջև ընթացող բանակցությունները 2028–2034 թվականների բազմամյա ֆինանսական շրջանակի՝ ԵՄ երկարաժամկետ բյուջեի շուրջ։ Բրյուսելում ծավալվող քննարկումները ցույց են տալիս, որ միության առջև ծառացած ֆինանսական պահանջները բազմապատիկ գերազանցում են առկա հնարավորությունները, իսկ դոնոր երկրները դժկամությամբ են վերաբերվում իրենց վճարումների ավելացմանը։

Համաեվրոպական պաշտպանական կարողությունների զարգացման, կլիմայական անցման ֆինանսավորման, ավանդական գյուղատնտեսական սուբսիդիաների պահպանման և պակաս զարգացած տարածաշրջանների համահարթեցման ծրագրերի միջև առաջացել է խորը հակասություն։ Ֆերմերային տնտեսությունների պարբերական բողոքի ակցիաները և արդյունաբերական լոբբիստական խմբերի ճնշումները բարդացնում են փոխզիջումային բյուջեի ձևավորումը՝ սպառնալով երկարաձգել բանակցային փակուղին։

Այս բոլոր ներքին խնդիրներին գումարվում է Եվրամիության ընդլայնման ռազմավարական երկընտրանքը, որը պահանջում է նուրբ հավասարակշռություն աշխարհաքաղաքական անհրաժեշտության և ինստիտուցիոնալ իրատեսության միջև։ Ուկրաինայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների երկրների եվրոպական ինտեգրման հեռանկարը դիտարկվում է որպես մայրցամաքի երկարաժամկետ անվտանգության և կայունության ապահովման կարևոր գործիք, սակայն միության ներսում աճում է մտահոգությունը, որ առանց խորքային ինստիտուցիոնալ և բյուջետային բարեփոխումների՝ նոր անդամների ընդունումը կարող է խաթարել ԵՄ կառավարելիությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա ՅոլյանԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԱլիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԱյս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա ԿոստանյանՆիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում«Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՅունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտերԱդրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանՈվ դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանԱդրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանԱնիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան