Հայերեն
Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում

Երեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգը

Հասարակություն

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 2028 թվականի հունվարի 1-ից առաջարկվում է սահմանել միասնական չափով՝ անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու կամ չգտնվելու, ինչպես նաև գյուղական բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքից։ Առաջարկվում է նաև կրճատել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև խնամքի նպաստների հետադարձ նշանակման ժամկետը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով նախատեսվում է վերանայել երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման կարգավորումները։

Ի՞նչ է առաջարկվում փոխել

Ներկայումս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը տարբերակվում է՝ կախված ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու և գյուղական բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքներից։

Գործող կարգավորմամբ խնամքի արձակուրդում գտնվող, բայց գյուղական բնակավայրում չհաշվառված ծնողին վճարվում է 37 հազար 500 դրամ, խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին՝ 31 հազար 600 դրամ, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին՝ 69 հազար 100 դրամ։

Նախագծով առաջարկվում է 2028 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների դեպքում սահմանել խնամքի նպաստի միասնական չափ՝ վերացնելով այս տարբերակումը։

Նախագծով առաջարկվում է նաև երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի ու խնամքի նպաստի հետադարձ նշանակման ժամկետը սահմանել երեք ամիս։ Ներկայումս այդ ժամկետները համապատասխանաբար վեց և տասներկու ամիս են։

Այսպիսով, ուշ դիմելու դեպքում նպաստը կարող է նշանակվել դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Ընդ որում, ծնողի մահվան դեպքերում հետադարձ նշանակման և վճարման վեցամսյա ժամկետներն առաջարկվում է պահպանել։

Ինչո՞ւ է առաջարկվում փոփոխությունը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նպաստների նշանակման և վճարման գործող կարգավորումներում առկա են տարբեր մոտեցումներ և ժամկետներ, որոնք լրացուցիչ վարչական բեռ են ստեղծում ինչպես քաղաքացիների, այնպես էլ լիազոր մարմնի համար։

Առաջարկվող փոփոխություններով նպատակ է դրվում ներդաշնակեցնել նպաստների նշանակման, վճարման, իրավունքի դադարեցման և վերականգնման պայմանները, պարզեցնել վարչարարությունը և առավել արդյունավետ օգտագործել պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններում առկա տվյալները։

Մասնավորապես, առաջարկվում է նպաստների վճարումը շարունակելու համար ծնողի՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու պահանջի փոխարեն օգտագործել ՍԷԿՏ համակարգի տվյալները։

Նախագծով նախատեսվում է նաև նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմք սահմանել ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ երեք ամսից ավելի բացակայելը։ Երեխայի՝ Հայաստանից բացակայելու դեպքում ևս առաջարկվում է գործող վեց և տասներկու ամիս ժամկետների փոխարեն սահմանել երեքամսյա ժամկետ։

Բացի այդ, ծնողի կամ երեխայի՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում նպաստ ստանալու իրավունքի վերականգնումը որոշ դեպքերում առաջարկվում է իրականացնել ինքնաշխատ եղանակով՝ առանց ծնողի դիմումի, ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա։

Կլինե՞ն պետական բյուջեի ծախսեր

Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունման դեպքում 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերը կարող են նվազել՝ նպաստների իրավունքի իրացման ժամկետների կրճատման արդյունքում։

Միաժամանակ, խնամքի նպաստի միասնական չափ սահմանելու հետևանքով 2028 թվականի լրացուցիչ ծախսերի չափը կհաշվարկվի 2028 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում։

Ե՞րբ ուժի մեջ կմտնեն փոփոխությունները

Նախագծով առաջարկվում է, որ խնամքի նպաստի միասնական չափին, ինչպես նաև նպաստների նշանակման պայմաններին ու հետադարձ նշանակման ժամկետներին վերաբերող դրույթներն ուժի մեջ մտնեն 2028 թվականի հունվարի 1-ից և տարածվեն այդ օրը կամ դրանից հետո ծնված երեխաների վրա։

Նպաստ ստանալու իրավունքի դադարեցման, վերականգնման և վճարման դադարեցման կամ վերսկսման պայմանների փոփոխությունները ևս նախատեսվում է կիրառել 2028 թվականի հունվարի 1-ից, սակայն դրանք կտարածվեն նաև մինչև այդ օրը ծնված երեխաների վրա։

Այլ պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններից ստացված տվյալների կիրառության կարգավորումները կգործեն համապատասխան ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո։ Այդ ակտը նախատեսվում է ընդունել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

Նախագիծը դեռևս օրենքի նախագիծ է, և առաջարկվող կարգավորումները կարող են կիրառվել օրենքի ընդունումից ու համապատասխան ժամկետներում ուժի մեջ մտնելուց հետո։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Երեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա ՅոլյանԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԱլիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԱյս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա ԿոստանյանՆիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում«Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՅունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտերԱդրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանՈվ դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանԱդրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանԱնիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն էԻնչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանԱլիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանՍիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութUcom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա ՂահրամանյանՍահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն Մարուքյան