Հայերեն
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ

«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ Ասրյան

Քաղաքականություն
Հարգելի՛ Գագիկ Նիկոլայի,

70 տարին պարզապես տարիք չէ։ Դա Ձեր անցած ճանապարհն է՝ կերտած պատմությամբ, փորձություններով ու հաղթանակներով ձեռք բերված իմաստությամբ, հազարավոր մարդկանց հիշողություններում թողած հետքով և սերունդներին փոխանցվող ժառանգությամբ։

Այսօր առանձնահատուկ հարգանքով շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահին, «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագրի հեղինակին ու հիմնադրին, պետական, քաղաքական, տնտեսական, մարզական և հասարակական գործչին, բարերար Գագիկ Նիկոլայի Ծառուկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ։

Տասնամյակներ շարունակ Ձեր գործունեությամբ նշանակալի հետք եք թողել Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Ձեր ներդրումն ընդգրկում է պետականաշինության տարբեր ուղղություններ՝ քաղաքական և տնտեսական կյանքից մինչև հայկական սպորտի առաջընթաց, ազգային արժեքների պահպանում, հասարակական կյանքի բարելավում և բարեգործություն։

Առանձնահատուկ է Ձեր՝ արդեն 22 տարի շարունակվող գործունեությունը՝ որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։ Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ հայ մարզիկները բազմաթիվ հաղթանակներ են կերտել միջազգային ասպարեզներում՝ բարձր պահելով Հայաստանի եռագույնն ու հայ ժողովրդի պատիվը։

Ձեր տնտեսական գործունեության շրջանակում հիմնադրած կառույցները, իրականացրած ներդրումներն ու ստեղծված հազարավոր աշխատատեղերը կարևոր դեր են ունեցել պետության տնտեսական կյանքում և բազմաթիվ ընտանիքների բարեկեցության ապահովման գործում։

Ձեր հասարակական-քաղաքական գործունեության կարևոր ուղղություններից է նաև «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագիրը, որի նպատակն է բարձրաձայնել պետության, ընտանիքի և քաղաքացու առջև ծառացած խնդիրները՝ առաջարկելով դրանց լուծման ուղիներ։

Ձեր մարդասիրական նկարագրի կարևոր արտահայտություններից է բարեգործական գործունեությունը՝ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերված աջակցությամբ, կրթական, մշակութային, երիտասարդական, մարզական և հոգևոր ոլորտներում իրականացված հարյուրավոր նախաձեռնություններով։ Մարդկանց կողքին լինելու և դժվարության պահին օգնության ձեռք մեկնելու այս ճանապարհը Ձեր հանրային գործունեության ամենաարժեքավոր էջերից է։

Ազգային ու հոգևոր նշանակություն ունի նաև Հատիս լեռան գագաթին Ձեր նախաձեռնությամբ իրականացվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի նախագիծը՝ որպես Հայաստանի քրիստոնեական ժառանգության, հավատքի և ազգային ինքնության խորհրդանշական արտահայտություն։

Այս հոբելյանը, ցավոք, Դուք դիմավորում եք կյանքի դժվարին հանգամանքներում՝ զրկված լինելով ազատությունից։ Մաղթում ենք, որ Ձեր առնչությամբ ընթացող իրավական գործընթացները հանգուցալուծվեն օրենքի գերակայության, արդարության և մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության սկզբունքներով։ Թող արդարությունը հաղթի, և հնարավորինս շուտ վերականգնվեն Ձեր ազատությունը, բնականոն կյանքն ու ստեղծագործ գործունեությունը։

Հարգելի՛ Գագիկ Նիկոլայի,

Յոթանասուն տարին Ձեր անցած ճանապարհի ամփոփումն է, բայց ոչ երբեք՝ նպատակների ավարտը։ Առջևում դեռ նոր էջեր գրելու, նոր ծրագրեր իրականացնելու և նոր ձեռքբերումներ արձանագրելու ժամանակն է։

Ձեր հոբելյանի առթիվ մաղթում ենք Ձեզ ամուր առողջություն, հոգու կորով, համբերություն և անսասան հավատ։ Թող ԱՍՏՎԱԾ ուժ ու իմաստություն պարգևի Ձեզ՝ հաղթահարելու այս դժվարին ժամանակաշրջանը։ Թող Ձեր ընտանիքի սերը, Ձեր հարազատների ջերմությունն ու Ձեզ գնահատող մարդկանց անկեղծ աջակցությունը լինեն Ձեր ուժի աղբյուրը։

Թող Ձեր կյանքի հաջորդ տարիները Ձեզ համար դառնան արդարության վերականգնման, խաղաղության, ընտանեկան ջերմության և նոր հաջողությունների տարիներ։

Շնորհավո՛ր Ձեր 70-ամյա հոբելյանը։

Թող ԱՍՏՎԱԾ պահապան լինի Ձեզ, Ձեր ընտանիքին և Հայոց հայրենիքին։

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,

«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,

«Նժդեհյան Գայլախումբ» և «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատների հիմնադիր Հրամանատար,

44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

պահեստազորի Գնդապետ,

2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի Փոխնախարար։
 
 
Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն ՄանվելյանԴադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանԸնդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»