Հայերեն
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ծավալվող զարգացումների շուրջ

Վերջին շրջանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ծավալվող զարգացումներն արդարացիորեն մտահոգությունների առիթ են տալիս:

1995 թ. հիմնադրված և ՀՀ ԳԱԱ համակարգում գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ ունեցող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀՀ-ում գործող միակ թանգարան-ինստիտուտն է, որն ունի մեր և համաշխարհային պատմության ամենադատապարտելի էջերից մեկի մասին ամբողջական և համալրվող հավաքածու՝ ներառելով Հայոց ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, հուշային մասունքներ, հուշագրություններ:

Իր նշանակությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ոչ միայն ռազմավարական նշանակության համազգային գիտական կենտրոն է, այլև մեր հավաքական ապրումների, հիշատակների, արժանապատվության և ազգային-քաղաքական իրավունքների պահպանման, պաշտպանության խորհրդանշան և կենտրոն միաժամանակ:

2018 թ. հոկտեմբերից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հարություն Մարությանի նշանակմամբ կառույցում սկսվեցին գործընթացներ, որոնց հանրագումարն ու ընթացքը մտահոգիչ են:

2019 թ. տնօրենը հանդես է եկել հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխություններ անելու առաջարկությամբ: 2020 թ. փետրվարին ՀՑԹԻ Ֆոնդային գնահատող հանձնաժողովին ներկայացված տնօրենի առաջարկի համաձայն՝ հիմնական ֆոնդում գրանցված նյութերը (հիմնականում՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմագիտական և աղբյուրագիտական նշանակության գրքեր, եզակի օրինակներ), համապատասխան ընթացակարգով հանվում են հիմնական ֆոնդից և ընդգրկվում նոր ձևավորվող գրադարանում, այդպիսով փոխելով դրանց իրավական կարգավիճակը:

Ըստ այդմ, հիմնական ֆոնդից, որը 2019 թ. դրությամբ կազմում է շուրջ 95.000 միավոր, դուրս է գալիս ընդհանուր առարկաների շուրջ 1/3-ը՝ շուրջ 36.000 միավոր: Սա ՀՀ բոլոր թանգարանների պատմության մեջ չգրանցված գործընթաց է: Ի դեպ, գործող կարգը երբեք որևէ ուսումնասիրողների համար նյութերի անհասանելիության խոչընդոտ չի հանդիսացել:

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս գործընթացը. սույն հարցը արդարացիորեն շրջանառվում է հանրության լայն շրջանակների կողմից և սպասում իր թափանցիկ, հրապարակային գնահատականին: Արդյոք սա չի՞ կարող նախադեպային լինել և հետագայում «ոչ համապատասխան առարկաներ» հիմնավորումով դուրս չեն գրվի այլ նյութեր:

Ինչու՞ է խախտվում թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիությունը, փոխարենը սկսում է ակտիվանալ մարդկային սուբյեկտիվության գործոնը: Ի դեպ, այս սուբյեկտիվությամբ էր պայմանավորված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին հիմնական կարգախոսից «պահանջում եմ» բաղադրիչի դուրս մղման ամոթալի փորձը: Արդյոք սա մեր պատմությունը, պահանջատիրության քաղաքականությունը ռևիզիայի ենթարկելու անթաքույց մղում չէ՞:

Նույնքան մտահոգիչ է մեկ այլ հանգամանք. ինչու՞ է մեր թանգարանային ֆոնդերի պահպանման չափանիշների մշակման կարևոր գործին լծվել մի հասարակական կազմակերպություն՝ սնվող Բաց Հասարակության ինստիտուտ-օժանդակության հիմնադրամի կողմից, որի հետ տնօրեն Մարությանի՝ այլ դրվագներով գործակցությունը ևս հայտնի է:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, ելնելով վերոհիշյալից, հայտարարում է՝ գործ ունենք համահայկական տարողության, մեր պետականության անվտանգությանն ու ազգային բաղադրիչին առնչվող իրողության հետ:

Մենք խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Մարությանի գործունեությունը, ինչն ակնհայտորեն միտված է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթային վկայությունների վերացմանը, ազգային ինքնության, հոգևոր արժեքների ոչնչացմանը և սպառնում է Հայաստանի պետականության անվտանգությանը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը չի՛ հանդուրժելու նման կասկածելի և անվտանգային առումով խիստ մտահոգիչ գործընթացների առկայությունը ՀՑԹԻ-ում և բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է այդ քաղաքականության դեմ։

 

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Մայիս 17, 2020 թ.

Մասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելՁևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանԷս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվ