Հայերեն
ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ Զաքարյան Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա Կոստանյան «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն

Քաղաքականություն

Նոյեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի արժանացան «Շողակաթ» հեռուստաստուդիայի տնօրեն տիկին Մանյա Ղազարյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի վաստակաշատ դասախոսներ տիկին Ալվարդ Բարխուդարյանը և տիկին Արփենիկ Ղազարոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխ․ ճարտարապետի տեղակալ տիար Գրիգոր Նալբանդյանը, իսկ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Մայր Աթոռի մոմաձուլարանի տնօրեն տիար Նորայր Խաչատրյանին՝ ի գնահատություն Հայ Եկեղեցուն մատուցած երկարամյա և նվիրյալ ծառայությունների:

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները:

Միջոցառման ընթացքում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն ընթերցեց Մանյա Ղազարյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հիմնվեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որը Ձեր բծախնդիր ղեկավարությամբ շուրջ երկու տասնամյակ ամենօրյա հեռարձակմամբ հոգևոր և մշակութային բովանդակությամբ հաղորդումներ է մատուցում հավատավոր Մեր զավակներին։ Ուրախ ենք մեծապես, որ հեռուստատեսության ասպարեզում Ձեր հարուստ փորձառությամբ Դուք շարունակում եք նպաստ բերել Սուրբ Էջմիածնի պայծառությանը և մեր ժողովրդի հոգևոր ու ազգային կյանքի վերազարթոնքին»։

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ներկայացրեց Ալվարդ Բարխուդարյանին և Արփենիկ Ղազարոսյանին ուղղված կոնդակները։

Ալվարդ Բարխուդարյանին շնորհված կոնդակում ասված է․ «Դուք տասնյակ տարիներ Ձեր գիտելիքներն ու կարողությունները անմնացորդ սիրով ի սպաս եք բերել մեր երկրում նոր սերնդի կրթության առաքելությանը։

Այսօր առիթ ունենք գոհունակությամբ անդրադառնալու, որ Մեր հրավերին ընդառաջ Դուք մանկավարժական երկարամյա արդյունավոր աշխատանք իրականացրեցիք նաև Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ մեր սաներին փոխանցելով հին հունարենի Ձեր գիտելիքները՝ սիրով ու նախանձախնդրությամբ բարի ավանդ բերելով հոգևորականների պատրաստության կարևոր գործին»։

Արփենիկ Ղազարոսյանին ուղղված կոնդակում նշված է․ «Գիտական գործունեությանը զուգընթաց Դուք երկար տարիներ պատրաստակամությամբ դասախոսեցիք Սևանի Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ բարի ավանդ բերելով հոգևորականաց պատրաստության եկեղեցանվեր գործին։ Ուրախ ենք մեծապես, որ գիտելիքի հետ մեկտեղ մեր ուսանողներին փոխանցեցիք հայկական մատենագրական ժառանգության և առհասարակ հայ մշակույթի հանդեպ Ձեր սերն ու նվիրումը՝ վաստակելով Ձեր սաների և տեսչության անկեղծ հարգանքը»:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Գրիգոր Նալբանդյանին և Նորայր Խաչատրյանին ուղղված Հայրապետական կոնդակները։

Գրիգոր Նալբանդյանին շնորհված կոնդակում մասնավորաբար նշված է․ «Ավելի քան երկու տասնամյակ առաջ ծառայության անցաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ամենօրյա աշխատանքի մեջ դրսևորելով Ձեր խոնարհ ու եկեղեցասեր նկարագիրը, պարտականությունների հանդեպ բծախնդիր վերաբերմունքը, եռանդն ու ջանադրությունը։

․․․Դուք Ձեր կարողություններն ամենայն պատրաստակամությամբ ի սպաս բերեցիք եկեղեցաշինական նախաձեռնությունների իրականացմանը ինչպես Սուրբ Էջմիածնում, այնպես և հայաստանյան մեր թեմերում։ Ձեր նախագծով կառուցվեց Վեհարանի հարավային մուտքը, բարեկարգվեց շրջափակը, հիմնիվեր նորոգվեցին Խրիմյան թանգարանը և Գևորգյան հոգևոր ճեմարանը, որոնք առավել բարեզարդություն են պարգևում Սուրբ Էջմիածնին։ Հատկապես գովարժան է Ձեր ներդրումը Մայր Տաճարի հիմնանորոգության ու ամրակայման գործում, որը տևական դադարից հետո պայծառաշուք տեսքով իր օրհնաբեր դռները բացեց մեր հավատացյալների ու այցելուների առջև»։

Նորայր Խաչատրյանին ուղղված կոնդակում արձանագրված է. «Դուք երկար տարիներ Ձեր գիտելիքներն ու կարողությունները նախանձախնդրությամբ ի սպաս եք բերել մեր Սուրբ Եկեղեցու առաքելության իրականացմանը՝ հմտորեն ղեկավարելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմաձուլարանի աշխատանքները։ Մենք քաջատեղյակ ենք Ձեր ազգասիրությանն ու եկեղեցասիրությանը, ինչպես և բարեսիրտ ու ազնիվ նկարագրին, որով արժանացել եք նաև Մայր Աթոռիս միաբանության և աշխատակիցների հարգանքին ու գնահատանքին»։

Հայրապետական սրբատառ կոնդակների ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալներին շնորհեց պատվո բարձր շքանշանները:

Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին շնորհընկալները` Հայոց Եկեղեցու բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Նորին Սրբությունը շնորհավորեց մեծարյալներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրյալ ծառայությունն ու բարի վաստակն ի պայծառություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ դարեր շարունակ զորացրել է մեր ժողովրդի հավատքը և անխաթար պահել ազգային ինքնությունը, ոգին ու գիտակցությունը։ Այս համատեքստում Հայոց Հայրապետը հորդորեց շնորհընկալներին ազգային-եկեղեցական արժեքներին հավատարիմ շարունակել իրենց ծառայությունը և Բարձրյալի օրհնությամբ իրենց կյանքը զարդարել ազգօգուտ ու եկեղեցանվեր նորանոր իրագործումներով ու հանձնառություններով։

Միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենԱյն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանԲառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութ«Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էրԱվանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութUcom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլըՀայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՌոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութՄիասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա ՍողոմոնյանՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանՏարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանՕրենքը դարձել է գործող վարչախմբի համար ընդդիմախոսներին լռեցնելու գործիք. Աննա ԿոստանյանՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՄեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանԴուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱդրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանԳեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր ԱվետիսյանՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանՄավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանԱմուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանԱրևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանԱլիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանՍա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ Մխիթարյան