Հայերեն
«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա Կոստանյան «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»

Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան իրականության մեջ խոշոր բիզնեսի և քաղաքականության սերտաճումը վաղուց դարձել է համակարգային երևույթ։ Խոշոր կապիտալի տերերի համար քաղաքականություն մտնելն ու իշխանության մաս կազմելը ոչ թե գաղափարական ընտրություն է, այլ սեփական բիզնեսի անվտանգության, արտոնությունների և հարմարավետության ապահովման ամենակարճ ճանապարհը։ Ավելին՝ բիզնես-էլիտան հազվադեպ է կապվում որևէ կոնկրետ քաղաքական ուժի կամ արժեհամակարգի հետ. յուրաքանչյուր իշխանափոխությունից հետո տեղի է ունենում պարզ «գլխարկափոխություն», որի նպատակը մեկն է՝ պահպանել կուտակած կապիտալն ու շարունակել նոր բարձունքներ գրավել նոր կառավարիչների հովանու ներքո։

Իշխանությունների՝ տարիներ շարունակ անսասան ամրանալու և վերարտադրվելու գլխավոր պատճառներից մեկը երկրում սկզբունքային դիրքորոշում ունեցող առանցքային գործիչների սուր պակասն է։ Հասարակության շարժիչ ուժը համարվող շերտերի՝ խոշոր բիզնեսի, մտածող էլիտայի և քաղաքական դեմքերի միայն մի փոքր հատվածն է պատրաստ վտանգի տակ դնել սեփական բարեկեցությունը՝ հանուն ազգային ու պետական շահի պաշտպանության։ Մեծամասնությունը նախընտրում է հարմարվողականության ու գործարքի ճանապարհը՝ դառնալով ցանկացած իշխանության հենարանը։ Այս երևույթի ամենացայտուն օրինակներից մեկը «ՍԱՍ Գրուպի» հիմնադիր, նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի (հանրությանը հայտնի որպես «ՍԱՍ-ի Արտակ») քաղաքական ու տնտեսական ուղին է։ «Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության» (aniarm.info) իրականացրած ուսումնասիրությունն ու հրապարակած փաստերը մանրամասն ցույց են տալիս, թե ինչպես է նախկին իշխանության ֆինանսական հենարաններից մեկը 2018 թվականից հետո վերածվել գործող իշխանության «համեղ գործընկերոջ»։

Արտակ Սարգսյանի բիզնեսը ձևավորվել է դեռևս 1990-ականներին. 1997-ին բացված առաջին շուրջօրյա ՍԱՍ սուպերմարկետը տարիների ընթացքում վերածվեց խոշոր առևտրային ցանցի՝ ընդլայնվելով նաև Հայաստանից դուրս և կապեր հաստատելով Կիպրոսում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Վրաստանում գրանցված կառույցների հետ։ Բիզնեսի աճին զուգահեռ՝ 2004 թվականից Սարգսյանը մուտք գործեց քաղաքականություն՝ անցնելով մի քանի կուսակցությունների միջով՝ «Օրինաց երկրից» և Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունից» մինչև «Գործարար» պատգամավորական խումբ և Հանրապետական կուսակցություն։ 2012-ին նա կրկին պատգամավոր դարձավ ՀՀԿ-ով, սակայն խորհրդարանում հինգ տարի այդպես էլ ելույթ չունեցավ։ 2017 թվականին նա հայտնվեց ընտրական սկանդալի մեջ, բայց նրա նկատմամբ հարուցված քրեական գործը 2017 թվականի սեպտեմբերի 8-ին կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։

2018 թվականի իշխանափոխությունը լավագույնս ցույց տվեց խոշոր բիզնեսի հարմարվողականության մեխանիզմը։ Նիկոլ Փաշինյանը, որը դեռ 2017-ին անձամբ էր խիստ պարզաբանումներ պահանջում ՍԱՍում տեղի ունեցած ընտրական պատմության վերաբերյալ, իշխանության գալուց հետո փոխեց իր դիրքորոշումը։ Իր հերթին Արտակ Սարգսյանը քվեարկեց Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օգտին, լքեց ՀՀԿ-ն, աջակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին և 2019 թվականի մայիսին հայտարարեց, որ նոր իշխանությունների հետ միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել։ Նույն շրջանում «ՍԱՍ Գրուպի» կազմում գործող «ՍԱՍ Սուիթ» ընկերությունը 1 միլիոն 688 հազար դրամ փոխանցեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ արժանանալով «համեղ գործընկեր» անվանմանը։ Իսկ 2026 թվականի ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ գործարարների նախաճաշին Արտակ Սարգսյանը կրկին ներկա էր՝ Սամվել Ալեքսանյանի կողքին։

Արտակ Սարգսյանի օրինակը փաստում է, որ քանի դեռ երկրում գերակայում է հարմարվողականության մշակույթը, իսկ սկզբունքային դիրքորոշումը զիջում է նեղ խմբային ու բիզնես շահերին, «ջերմոցային պայմաններ» միշտ կլինեն միայն իշխանությանը սերտաճող բիզնեսի համար՝ անկախ նրանից, թե ով է գտնվում իշխանության ղեկին։ Իսկ եթե որևէ գործարար համարձակություն է ունենում տրամագծորեն հակառակ դիրքորոշում հայտնել, անմիջապես հայտնվում է թիրախում և լուրջ խնդիրներ է ունենում իր բիզնեսում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն Աշոտյան