Հայերեն
Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա Կոստանյան «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան

Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանյան ներքաղաքական իրականության մեջ դատական պրոցեսները, կալանավորումներն ու տարբեր խափանման միջոցների կիրառումը վաղուց դարձել են ընդդիմադիր դաշտի և հասարակական-քաղաքական գործիչների ամենօրյա «կենցաղի» անբաժանելի մասը։

Այս շարքի հերթական դրվագով Երևանում շարունակվել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը, որի ընթացքում վերջինս մանրամասն ներկայացրել է իր դիրքորոշումը ՌԴ դեսպանատան աշխատակցի հետ ունեցած հանդիպման և իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ՝ հայտարարելով, որ մեղադրանքը «ծայրից ծայր սուտ է» և բացարձակապես մտացածին։

Ըստ մեղադրանքի, Չալաբյանն այդ հանդիպմանը գնացել է ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նպատակով։ Սակայն նրա խոսքով՝ մեղադրանքում իրականությանը համապատասխանում է միայն 2026 թվականի փետրվարի 4-ին Երևանի ռեստորաններից մեկում տեղի ունեցած հանդիպման փաստը (ընդ որում՝ նախկինում սխալմամբ պնդվել է, թե այն տեղի է ունեցել Ռուսաստանում)։ Չալաբյանը պարզաբանել է, որ ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի հետ կյանքում ընդամենը մեկ անգամ է հանդիպել։ Հունվարի սկզբին իրեն փոխանցվել էր դեսպանի շնորհավորական բացիկը, իսկ հունվարի վերջին առաջարկ է եղել հանդիպելու առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի հետ՝ պարզապես ծանոթանալու և սուրճ խմելու նպատակով։

30-40 րոպե տևած հանդիպման ընթացքում նրանք զրուցել են ընդհանուր թեմաների շուրջ՝ դիտորդական առաքելությունների, ընտրությունների թափանցիկության և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու հնարավորությունների մասին։

Չալաբյանը հստակեցրել է, որ որևէ քաղաքական ուժի կամ կոնկրետ գործընթացի մասին խոսք չի եղել, իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքին սատարելու կամ ընտրություններին միջամտելու վերաբերյալ պնդումներն անհիմն են, քանի որ փետրվարի սկզբին նման դաշինքներ և համագործակցություններ դեռևս գոյություն չունեին. համագործակցության հուշագրերը ստորագրվել են ավելի ուշ՝ փետրվարի վերջին և ապրիլի վերջին։ Հատկանշական է, որ այս մեկ անմեղ խոսակցության համար Ավետիք Չալաբյանը երկու ամիս է անցկացրել կալանավայրում։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև տեսագրության զննության և թարգմանչի ներգրավման հարցը։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Չալաբյանը հայտարարել է, որ դատարանում հետազոտված ապացույցները ցույց են տվել՝ որևէ իրական ապացույց գոյություն չունի, գործում չկան ո՛չ վկաներ, ո՛չ էլ տուժողներ, ուստի դատախազությանը կոչ է արել կարճել քրեական վարույթը։ Նրա խոսքով՝ մեղադրանքի հիմքում դրված ձայնագրության մեջ որևէ հանցակազմի հատկանիշ առկա չէ, դա վերացական ու ենթադրական բնույթի խոսակցություն է, իսկ նախաքննական մարմինը կիրառել է «ծաղկաքաղի» տեխնոլոգիա՝ 35-40 րոպեանոց հանդիպումից առանձնացնելով և իրար կպցնելով 4 րոպեանոց հատվածներ՝ արհեստական տպավորություն ստեղծելու համար։ Անդրադառնալով հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Ռուզան Ավագիմյանին՝ Չալաբյանը նշել է, որ անձամբ չի ճանաչում նրան, սակայն կարծում է, որ հաղորդումը ներկայացվել է Դանիել Իոաննիսյանի հանձնարարությամբ։

 Ի դեպ, հենց խափանման միջոցների և կալանքների համատարած կիրառման խնդրին դատական նիստի նախօրեին Ավետիք Չալաբյանն անդրադարձել էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։ Իր ելույթում նա ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էր օգտվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի իրավունքից և դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կալանքի կիրառումը կարգավորող Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի սահմանադրականությունը։ Չալաբյանն ընդգծել էր, որ Հայաստանում ազատությունից զրկված անձանց 48 տոկոսը կալանավորվածներ են, որոնց նկատմամբ դեռևս մեղադրական դատավճիռ չկա, մինչդեռ եվրոպական միջին ցուցանիշը 25 տոկոս է, իսկ հարևան երկրներում վիճակն անհամեմատ ավելի բարվոք է։ Նրա գնահատմամբ՝ գործող օրենսդրական ոչ հստակ կարգավորումները դատարաններին թույլ են տալիս կալանք կիրառել առանց բավարար փաստական հիմնավորումների, ինչը կարող է հակասել Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության և համաչափության սկզբունքներին, ուստի ընդդիմությունը կարող է թե՛ ՍԴ դիմելով, թե՛ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանափակել կալանքի համատարած կիրառումը՝ չսպասելով իշխանափոխության։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան