Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում
ՄշակույթԲրիտանական Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը 2027 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը 20։00-ին առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Համերգի կազմակերպիչ Park Live World-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ երաժիշտը կներկայանա Saving Grace խմբի հետ՝ «Root & Branch» համաշխարհային շրջագայության շրջանակում։ Տոմսերի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 13-ին։
Saving Grace-ը ձևավորվել է 2019 թվականին։ Խմբում Փլանթից բացի ընդգրկված են վոկալիստ Սյուզի Դիանը, թմբկահար Օլի Ջեֆերսոնը, կիթառահար Թոնի Քելսին, բանջո և այլ լարային գործիքներ նվագող Մեթ Ուորլին ու թավջութակահար Բարնի Մորս-Բրաունը։
Խմբի երաժշտությունը համադրում է ֆոլկի, բլյուզի, գոսպելի, քանթրիի և ամերիկանայի տարրերը։ Saving Grace-ի առաջին համանուն ալբոմը թողարկվել է 2025 թվականին։ Դրան հաջորդել է «All That Glitters…» մինի ալբոմը՝ չորս ստեղծագործությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ