Հայերեն
Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանային զարգացումներն այսօր մտել են արմատական փոփոխությունների փուլ, որտեղ աշխարհաքաղաքական հին խաղի կանոնները փլուզվում են։ Մերձավորարևել յան և կովկասյան հանգույցներում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ տասնամյակներով հաստատված հավասարակշռությունը խախտվել է, և փոխվել են անվտանգության այն հիմքերը, որոնց վրա հենված էր տարածաշրջանի կայունությունը։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության են արժանի այն խորքային գործընթացները, որոնց «Փաստ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Վերջինս նշում է. «Վերջին երեսուն տարվա ընթացքում Հարավային Կովկասում գործում էր միջազգային հարաբերությունների հստակ համակարգ, որտեղ բոլոր դերերը խիստ բաշխված էին։ Այդ համակարգի առանցքը Ղարաբաղյան կամ Արցախի հարցն էր, որի շուրջ հանդես էին գալիս Հայաստանը, Ադրբեջանը և ժամանակավորապես գոյություն ունեցող Արցախը, որը, ցավոք, հանվեց խաղից հենց հայկական կողմի մատուցմամբ։ Հենց Ղարաբաղյան հարցի առկայությունն էր, որ ապահովում էր Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում»։

Այնուամենայնիվ, հարցի վերացումից հետո իրավիճակն արմատապես փոխվեց։ Գեներալ-մայորն ընդգծում է. «Թուրքիան երկար ժամանակ հանդիսանում էր Ղարաբաղյան հարցի լուծման հիմնական խոչընդոտը, ինչի շնորհիվ էլ անվերապահ ազդեցություն ուներ Ադրբեջանի վրա։ Սակայն երբ Ղարաբաղյան հարցն այլևս չկա, Բաքվում բնական հարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ պետք է շարունակեն հաշվի նստել Թուրքիայի կամ Ռուսաստանի հետ։ Սա նման է նրան, երբ մեկին լավություն ես անում, իսկ հետո դառնում նրա թշնամին, որովհետև գալիս է այդ «պարտքը» վերադարձնելու պահը»։

Արշակ Կարապետյանն ասում է. «Այսօր Ադրբեջանը ձգտում է ունենալ հեռահար դաշնակիցներ, ինչպիսին Իսրայելն է, քանի որ հասկանում է իր պատմական հիմքերի խոցելիությունը։ Միաժամանակ, Թուրքիայի գործոնի թուլացման հետ զուգընթաց՝ ադրբեջանցիների, հատկապես հավատացյալների շրջանում սկսում է աճել Իրանի ազդեցությունը, ինչին Բաքուն փորձում է հակազդել իսլամական ատրիբուտների սահմանափակմանն ուղղված օրենքներով»։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի միջազգային կշռի կտրուկ անկմանը, Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքական նշանակությանը և պետականության առջև ծառացած լրջագույն սպառնալիքներին։ Ինչպես նշում է Կարապետյանը. «Ներկայիս ղեկավարության վարած քաղաքականության պատճառով երկիրը դարձել է միջազգայնորեն անհետաքրքիր։ Քանի դեռ կար Ղարաբաղյան հարցը, կար նաև հայկական հարցը միջազգային հարթակներում, և հենց այդ համատեքստում էր, որ բարձրաձայնվում ու ճանաչվում էր Հայոց ցեղասպանությունը։ Նույնիսկ եթե Ցեղասպանության ճանաչումն օգտագործվում է որպես քաղաքական գործիք, ցանկացած ցեղասպանություն սարսափելի հանցագործություն է, որը պետք է ճանաչվի՝ անկախ դրդապատճառներից»։

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին՝ գեներալ-մայորը հավելում է. «Այսօր, երբ Արցախը չկա, հարցականի տակ է հայտնվել հենց Հայաստանի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ընդերքը, ճանապարհները և օդային տարածքը։ Աշխարհին այսօր բացատրություն է պետք՝ ինչո՞ւ պետք է Հարավային Կովկասում 2 միլիոնանոց բնակչությունն ունենա անկախ պետություն, մանավանդ որ սահմանակից չորս պետություններից գրեթե բոլորը ատում են հայերին, Իրանը պարզապես հանդուրժում է, իսկ Վրաստանի սահմանակից մուսուլմանական տարածքներում նույնպես բացասական վերաբերմունք է»։

Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ Արշակ Կարապետյանն ամփոփում է. «Պատմության մեջ հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության անկախությունն ու հայկական պետականությունն է, որն անհրաժեշտ է ամեն գնով պաշտպանել։ Որպեսզի թույլ չտրվի հայկական պետականության ոչնչացումը, անհրաժեշտ է կանգնել պետականության կողքին»։ Նա վստահեցնում է, որ ինքն առավել քան որևէ մեկը հասկանում է տեղի ունեցող գործընթացները, և միայն իր ուժերը բավական կլինեն հայ ժողովրդին այս ծանր իրավիճակից դուրս բերելու համար։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. ԱբրահամյանԱրսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցությունԵս հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. ԾառուկյանԲաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմիցՀայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել է