Հայերեն
Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»

Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանում քաղաքական և հասարակական գործիչների, իրավապաշտպանների ու ընդդիմադիր կուսակցությունների և, ընդհանրապես, հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի ողբերգական մահը քրեակատարողական հիմնարկում:

Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) հայտնել է, որ առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում արձանագրվել է նրա կենսաբանական մահը՝ սրտի կաթվածից։ Ընդդիմադիր դաշտը տեղի ունեցածը որակում է որպես գործող իշխանության քաղաքական հետապնդումների, վրեժխնդրության և համակարգված ռեպրեսիաների ողբերգական հետևանք:

 «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի ու վրեժխնդրության հերթական զոհն է. «Այս ամենի անմիջական պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդարադատության նախարարի, Քրեակատարողական ծառայության պետի և մյուս պատասխանատու գերատեսչությունների հետ միասին։ Մենք բազմիցս ենք արձանագրել, թե ինչպիսի պայմաններ են տիրում մեր քրեակատարողական հիմնարկներում»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել իշխանամերձ ռեսուրսների կողմից իրականացված հոգեբանական ճնշումների վրա. «Փակ հղումներով անընդհատ կարդալը, թե դու հանցագործ ես, երբ ընդամենը ցանկացել ես առաջադրվել որպես համայնքապետ, ահռելի հոգեբանական ճնշում է։ Ամեն մարդ չէ, որ կարողանում է դիմանալ, երբ համացանցում քո նկարների տակ ով ինչ ուզում գրում է, ինչի մեջ ասես մեղադրում են։

Հետո կարող է քեզ անմեղ էլ ճանաչեն, բայց դրանով մարդու կյանքն արդեն խաթարված է»։

Արսեն Գևորգյանի մահը խոր արձագանք է գտել հանրային-քաղաքական գործիչների շրջանում: Սամվել Կարապետյանը բանտից հայտարարություն է տարածել, որտեղ շեշտել է, որ ապօրինի կալանքի պայմաններում վրա հասած մահվան պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից, իսկ Գոհար Մելոյանն արձանագրել է, որ կալանքն ընդդիմախոսների նկատմամբ դարձել է պատժիչ մահակ։ Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ «սա սոսկ ողբերգություն չէ, այլ՝ համակարգված ռեպրեսիա»։ Քրիստինե Վարդանյանը նկատել է. «Կալանավորվելը այսօր Հայաստանում ընդդիմադիրի համար լավագույն սցենարն է փաստորեն, որովհետև կարող է՝ փողոցում գնդակահարվես»։ Նա նաև հարցադրում է արել դատախազին ու դատավոր Արամ Գրիգորյանին, որոնք ընտրություններից 4 օր առաջ կալանավորման վճիռ կայացրեցին՝ կալանքը վերածելով անհամաչափ պատժի։ Ռոբերտ Ամստերդամը ընդգծել է, որ կալանքը որպես պատիժ օգտագործելը արդարադատության չարաշահում է, իսկ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել է, որ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը։ Գառնիկ Դանիելյանն իր հերթին նշել է. «Օր չկա, որ մահ ու աղետ չբերեք մեր երկրին. ութ տարի է՝ արյուն եք տենչում»։ Մանե Թանդիլ յանը հարցադրում է արել. «Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով»։ Սուրեն Սուրենյանցն ընդգծել է, որ Արսեն Գևորգյանի մահը Փաշինյանի իշխանության քաղաքական հետապնդումների և վրեժխնդրության հետևանք է: Իսկ Արամ Վարդևանյանը դիմել է իշխանություններին՝ ասելով. «Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է նա, ում պատվերով մարդկանց անհիմն կալանավորում են, իսկ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ «Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով»։

Հատկանշական է, որ ողբերգությունը տեղի է ունենում Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ձևավորման 30-ամյակի օրը։ Ընդդիմադիրները շեշտում են, որ Արսեն Գևորգյանը միակ ընդդիմադիր թեկնածուն կամ համայնքապետը չէ, որը ենթարկվել է իշխանությունների ճնշումներին ու անազատությանը։ Այսպես, անազատության մեջ է գտնվում Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, երկար ժամանակ անազատության մեջ է պահվել Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, իսկ Փարաքարում ընտրություններում հաղթելուց ամիսներ անց առեղծվածային հանգամանքներում սպանվել էր ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը։

Ընդդիմադիր գործիչներն ու իրավապաշտպանները արձանագրում են, որ անհամաչափ կալանքներն ու քաղաքական հետապնդումները դարձել են համակարգային, ինչի մասին ահազանգել է անգամ ԵԽԽՎ-ն իր վերջին զեկույցներում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա Ղահրամանյան