ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբ
ՀասարակությունՀարգելի հաշվապահներ,
Շնորհավորում ենք մասնագիտական օրվա կապակցությամբ։
Հանքարդյունաբերության բարդ ոլորտում ձեր աշխատանքն առանցքային նշանակություն ունի։ ԶՊՄԿ ֆինանսական տնօրինության թիմի 19 հաշվապահներից յուրաքանչյուրդ ձեր փորձով, ճշգրտությամբ ու պատասխանատվությամբ նպաստում եք ընկերության արդյունավետ գործունեությանը։
Արագ փոփոխվող ու թվայնացող այս ժամանակաշրջանում մաղթում ենք ձեզ մասնագիտական ճկունություն, շարունակական զարգացում և նորանոր ձեռքբերումներ: