ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg
ՄիջազգայինԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի բանակցություններում, որոնք նպատակ ունեն վերջ դնել պատերազմին. այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով խորհրդակցություններին քաջատեղյակ մի դիվանագետի։
Թեհրանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու իր միջուկային ծրագրի այն կողմերը, որոնք նախկինում բանակցային օրակարգում չեն եղել։
Ըստ աղբյուրի՝ Իրանն ուսումնասիրում է Քաթարի (որը բանակցություններում հանդես է գալիս որպես հիմնական միջնորդ) առաջարկները՝ կապված երկրի միջուկային գործունեության հետ։ Այս հարցում Թեհրանի կողմից հնարավոր զիջումները կարող են նշանակալի քայլ դառնալ համաձայնության հասնելու ճանապարհին։
«Միացյալ՝ ընդդեմ միջուկային Իրանի» կազմակերպության քաղաքականության գծով տնօրեն Ջեյսոն Բրոդսկին կոչ է արել զգուշավորությամբ վերաբերվել առաջընթացի մասին հաղորդումներին։ Նա նշել է, որ Իրանի՝ բանակցություններ վարելու պատրաստակամությունը դեռ չի նշանակում, որ երկիրը համաձայնել է որևէ զիջման գնալ։
Հետևեք մեզ՝ այստեղ