Հայերեն
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան

Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների՝ 2026 թվականի առաջին ինն ամիսների պատկերը միաժամանակ արտացոլում է թե՛ պետական բյուջեի եկամտային հենարանի ուժեղացումը, թե՛ տնտեսության կառուցվածքային անհավասարակշռությունները։ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել շուրջ 1 տրիլիոն 638,9 միլիարդ դրամ հարկեր և վճարներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 199 միլիարդ դրամով. 2025 թվականի առաջին ինն ամիսներին այդ ցուցանիշը կազմել էր մոտ 1 տրիլիոն 439 միլիարդ դրամ։

Այսինքն՝ խոշոր հարկատուների վճարումների աճը մոտենում է 14 տոկոսի շեմին, և առաջին հայացքից սա կարող է ընկալվել որպես տնտեսության ակտիվացման, հարկային վարչարարության բարելավման և խոշոր ընկերությունների շահութաբերության աճի նշան։ Սակայն այս ցուցանիշի խորքային ընթերցումը պահանջում է ավելի զգուշավոր մոտեցում, որովհետև բյուջետային մուտքերի այս ծավալը ոչ միայն տնտեսական աճի, այլև հարկային հոսքերի կենտրոնացվածության, որոշ ոլորտների գերշահութաբերության, ներմուծման բարձր ծավալների և շուկայի կառուցվածքային խտացման արդյունք է։

 Եթե երկրի հարկային համակարգում 1000 ընկերություն ապահովում է այսպիսի ծավալի մուտքեր, իսկ դրանց ներսում առաջին տասնյակը կամ առաջին մի քանի տասնյակը առանձնանում են տասնյակ միլիարդավոր դրամների վճարումներով, ապա հարցը միայն այն չէ, թե որքան գումար է մուտք եղել բյուջե, այլ նաև այն, թե ինչ տնտեսական մոդելի վրա է այդ մուտքը հիմնված, որքանով է այն կայուն, որքանով է այն ներառական, և արդյոք այն արտահայտում է փոքր ու միջին բիզնեսի առողջ զարգացում, թե պարզապես խոշոր հատվածների հարկային գերակշռություն։

2026 թվականի առաջին ինն ամիսների տվյալներով, առաջին խոշոր հարկատուն «Մոբայլ Սենթրն» է՝ մոտ 64,4 միլիարդ դրամ վճարումներով, երկրորդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ մոտ 60,8 միլիարդ դրամով, երրորդը՝ «Գրանդ Տոբակոն»՝ մոտ 46,2 միլիարդ դրամով: Առաջին տասնյակում են նաև «Գազպրոմ Արմենիան», «Արդշինբանկը», «Ամերիաբանկը», «Սոֆթ Կոնստրակտը», «Դիջիթեյնը», «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»։

«Մոբայլ Սենթրի» առաջին հորիզոնականում հայտնվելը հատկապես հետաքրքիր է այն պատճառով, որ այն մի կողմից՝ վկայում է սպառողական շուկայի, տեխնիկայի, կապի սարքերի և բարձրարժեք ներմուծվող ապրանքների շրջանառության մեծ ծավալների մասին, մյուս կողմից էլ՝ ցույց է տալիս, թե որքան մեծ դեր ունի ավելացված արժեքի հարկը խոշոր հարկատուների կառուցվածքում։

 Երկրորդ հորիզոնականում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» լրիվ այլ տնտեսական իրականություն է ներկայացնում։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ԶՊՄԿ-ն գլխավորում էր խոշոր հարկատուների ցանկը, իսկ հունվար-սեպտեմբերին՝ մոտ 60,8 միլիարդ դրամ վճարումներով, զիջել է միայն «Մոբայլ Սենթրին»։ Սակայն այս զիջումը չի նվազեցնում ընկերության ռազմավարական նշանակությունը. ԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերական և հանքարդյունահանման ոլորտի բացարձակ առաջատարը՝ մի ընկերություն, որի հարկային վարքագիծը, արտահանման ցուցանիշները, ներդրումային ծրագրերը, բնապահպանական պարտավորությունները և կառավարման որակը անմիջական ազդեցություն ունեն ոչ միայն Սյունիքի, այլև ամբողջ հանրապետության տնտեսական ցուցանիշների վրա։

2026 թվականի առաջին ինն ամիսներին ԶՊՄԿ-ի վճարած մոտ 61 միլիարդ դրամը ոչ միայն մեծ թիվ է, այլև էական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան երկու երրորդով, և ըստ հրապարակված վերլուծությունների՝ ընկերությունը ինն ամսում արդեն վճարել է ավելին, քան ամբողջ 2025 թվականի ընթացքում։ Սա ցույց է տալիս, որ ԶՊՄԿ-ի հարկային դինամիկան պայմանավորված է մի քանի կարևոր գործոնով՝ միջազգային շուկաներում պղնձի և մոլիբդենի բարձր գներով, արտադրական արդյունավետության բարձրացմամբ, հանքաքարի արդյունահանման ու վերամշակման ծավալներով, ինչպես նաև ընկերության ներսում ֆինանսական հոսքերի և կառավարման գործընթացների օպտիմալացմամբ։

Քանի որ կոմբինատի արտադրանքը հիմնականում արտահանվում է, նրա եկամուտների վրա վճռական ազդեցություն ունեն ոչ թե միայն ներքին տնտեսական պայմանները, այլև համաշխարհային մետաղական շուկաների գները, գլոբալ արդյունաբերական պահանջարկը, էներգետիկ անցման գործընթացները, Չինաստանի արդյունաբերական դինամիկան, էլեկտրամոբիլների, վերականգնվող էներգետիկայի և բարձր տեխնոլոգիական արտադրությունների համար պղնձի պահանջարկը։ ԶՊՄԿ-ի դիրքերի ամրապնդումը, հետևաբար, միայն ընկերության հաջողության կամ պետական բյուջեի շահույթի հարց չէ. այն նաև Հայաստանի տնտեսական ինքնիշխանության, հումքային կախվածության և արդյունաբերական քաղաքականության որակի քննություն է։

 Առաջատար եռյակում «Գրանդ Տոբակոյի» դիրքը և առաջին տասնյակում «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» ու «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի» ներկայությունը ցույց են տալիս ծխախոտային ոլորտի շարունակական մեծ դերակատարումը պետական եկամուտների կառուցվածքում։ Այս ոլորտի հարկային ծանրությունը պայմանավորված է ոչ միայն բիզնեսի շրջանառությամբ, այլև ակցիզային հարկերով, որոնք առողջապահական և հարկաբյուջետային քաղաքականության խաչմերուկում են։

Բանկային համակարգի ներկայացվածությունը 2026 թվականի ինն ամիսների խոշոր հարկատուների ցանկում առանձնապես կարևոր է, որովհետև ֆինանսական ոլորտը վերջին տարիներին դարձել է Հայաստանի տնտեսության ամենաշահութաբեր հատվածներից մեկը։ 2026 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը կազմել է շուրջ 334,4 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8,6 տոկոսով, իսկ հաշվեկշռային շահույթը հասել է մոտ 406,9 միլիարդ դրամի։ Ըստ մասնագիտական հրապարակումների, բանկային համակարգի ակտիվները գերազանցել են 14,5 տրիլիոն դրամը, վարկային ներդրումներն ու փոխառությունները՝ 9 տրիլիոն դրամը, իսկ զուտ շահույթով առաջատարների թվում են Արդշինբանկը, Ամերիաբանկը, ԱԿԲԱ Բանկը, Ինեկոբանկը և IDBank-ը։ Այս պատկերը բացատրում է, թե ինչու են երկու մեծ բանկեր հայտնվել խոշոր հարկատուների առաջին տասնյակում, իսկ հիսնյակում ընդհանրապես ինը բանկ է։

Բանկերի բարձր հարկային ցուցանիշները վկայում են ֆինանսական համակարգի կայունության, բարձր շահութաբերության, թվային բանկինգի զարգացման, վճարային ծառայությունների ընդլայնման, վարկավորման ակտիվության և միջնորդավճարային եկամուտների աճի մասին։ Հայաստանի տնտեսության համար ուժեղ բանկային համակարգը կարևոր է, որովհետև այն ապահովում է ֆինանսական միջնորդություն, վարկավորում, կապիտալի շրջանառություն, ներդրումային ծրագրերի սպասարկում և պետական պարտքի ներքին շուկայի կայունություն։

 Խոշոր հարկատուների տասնյակում «Սոֆթ Կոնստրակտի» և «Դիջիթեյնի» ներկայությունը ևս առանձնահատուկ տնտեսական իմաստ ունի։ Այս ընկերությունները ներկայացնում են խաղային, տեխնոլոգիական և թվային ծառայությունների այն հատվածը, որը վերջին տարիներին դարձել է Հայաստանի բարձր շրջանառություն ունեցող ոլորտներից մեկը։ Նրանց հարկային վճարումները՝ մոտ 25 միլիարդ դրամի կարգի յուրաքանչյուրի դեպքում, ցույց են տալիս, որ թվային ծառայությունները և առցանց խաղային բիզնեսը կարող են ապահովել բյուջետային մեծ մուտքեր՝ համեմատաբար փոքր ֆիզիկական ենթակառուցվածքներով և բարձրարժեք տեխնոլոգիական լուծումներով։

Առանձին դիտարկման է արժանի արդյունաբերության ոլորտը, ի մասնավորի՝ «Աթենք» ՍՊԸ-ի օրինակը, որը Հայաստանի մսամթերքի արտադրության ոլորտում հանդես է գալիս որպես առաջատար և 2026 թվականի առաջին ինն ամիսների խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 42րդ հորիզոնականը՝ ապահովելով շուրջ 6,4 միլիարդ դրամի կարգի բյուջետային մուտքեր։ «Աթենքի» դիրքը կարևոր է ոչ միայն որպես առանձին ընկերության հաջողություն, այլև որպես սննդարդյունաբերության հայկական հատվածի կայունության ցուցիչ։ Ոլորտ, որը ԽՍՀՄ տարիներին համարվում էր Հայաստանի արտադրական «այցեքարտերից» մեկը: Մսամթերքի արտադրությունը ներմուծման, տեղական անասնապահության, սննդի անվտանգության, սպառողական վստահության, որակի վերահսկողության, աշխատատեղերի և ներքին շուկայի կառուցվածքի հետ կապված ոլորտ է։

«Գազպրոմ Արմենիայի» բարձր դիրքը խոշոր հարկատուների ցանկում նույնպես կանխատեսելի է. գազամատակարարումը Հայաստանի տնտեսության և բնակչության համար կենսական ենթակառուցվածք է, իսկ դրա հարկային մուտքերը պայմանավորված են սպառման ծավալներով, սակագնային համակարգով, ներմուծվող գազի արժեքով և էներգետիկ շուկայի կառուցվածքով։

Խոշոր հարկատուների ցանկը նաև բացահայտում է բացասական դինամիկա ունեցող ընկերությունների և ոլորտների խնդիրները։ Այդ առումով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակը առանձնահատուկ նշանակություն ունի։ 2026 թվականի առաջին ինն ամիսներին ընկերությունը նվազեցրել է պետական բյուջե վճարած հարկերի ծավալը՝ չնայած առանձին ամիսների արտադրական ցուցանիշներում դրական շարժին։ Ընկերության շուրջ հուլիսին տեղի ունեցած իրավական գործընթացները, ճնշումներն, որոշակի շրջան պարապուրդի մատնվելու և պետական կառավարման անցնելու հանգամանքներն ուղղակիորեն անդրադարձել են ֆինանսական հոսքերի, գործառնական կանխատեսելիության և հարկային վարքագծի վրա։

Սա կարևոր օրինակ է այն բանի, որ հարկային մուտքերը կախված են ոչ միայն արտադրական ծավալներից, այլև սեփականության պաշտպանության, կառավարման կայունության, իրավական միջավայրի կանխատեսելիության և պետություն-բիզնես հարաբերությունների որակից։ Եթե որևէ խոշոր արտադրական ընկերություն հայտնվում է իրավական կամ վարչական ճնշումների կենտրոնում, ապա նույնիսկ արտադրության որոշակի աճը չի երաշխավորում հարկային մուտքերի աճ։ Գործարքները կարող են դանդաղել, ներդրումները կարող են հետաձգվել, մատակարարների ու գործընկերների վստահությունը կարող է նվազել, աշխատակիցների և կառավարման համակարգի մոտ կարող է առաջանալ անորոշություն։

«Արարատցեմենտի» դեպքը այս իմաստով պետք է դիտարկել ոչ թե միայն որպես մեկ գործարանի հարկային ցուցանիշի անկում, այլ որպես բիզնես միջավայրի նկատմամբ պետության վարքագծի զգայունության օրինակ։ Հայաստանի տնտեսությանը պետք են կանխատեսելի կանոններ. եթե պետությունը մտնում է որևէ խոշոր ընկերության կառավարման դաշտ, ապա այդ գործընթացը պետք է լինի լիովին իրավական, թափանցիկ, հիմնավորված և ներդրումային միջավայրին չվնասող։ Հակառակ դեպքում բյուջեն կարող է կարճաժամկետ վերահսկողություն ստանալ, բայց երկարաժամկետ կորցնել վստահություն, ներդրում և հարկային կայունություն։

 2026 թվականի ինն ամիսների ընդհանուր պատկերի ամենակարևոր եզրահանգումներից մեկն այն է, որ խոշոր հարկատուների ցանկում նկատվում է հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացում։ Սա երկսայր երևույթ է։ Մի կողմից՝ պետության համար վարչարարական առումով հեշտ է աշխատել խոշոր և տեսանելի հարկատուների հետ, քանի որ նրանք ունեն հաշվապահական համակարգեր, միջազգային աուդիտներ, վերահսկելի ֆինանսական հոսքեր, մեծ շրջանառություն և հարկային պարտավորությունների կատարման ավելի բարձր ինստիտուցիոնալ կարողություն։ Խոշոր ընկերությունների վճարումները թույլ են տալիս կառավարությանը պլանավորել բյուջեն, ֆինանսավորել պաշտպանության, սոցիալական, առողջապահական, կրթական և ենթակառուցվածքային ծախսերը։ Մյուս կողմից՝ չափազանց բարձր կենտրոնացվածությունը վտանգավոր է, որովհետև բյուջեի կայունությունը կախված է դառնում սահմանափակ թվով ընկերությունների և ոլորտների վիճակից։ Եթե հանկարծ տարբեր պատճառներով պայմանավորված այդ ընկերությունները խնդիրներ ունենան, բյուջեի համապատասխան մուտքերը կկրճատվեն։

Այսինքն՝ բյուջետային կայունության համար անհրաժեշտ է ոչ թե միայն խոշոր հարկատուների ուժեղացում, այլ նաև հարկային բազայի լայնացում, փոքր ու միջին բիզնեսի զարգացում, արտադրական բազմազանացում, արտահանման նոր ոլորտների ձևավորում և մարզային ձեռնարկատիրության աճ։ Եվ, իհարկե, զարգանալու հնարավորություն, այլ ոչ թե առիթ-անառիթ խոչընդոտումներ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. ՉալաբյանՀանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ