Հայերեն
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Հասարակություն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կապույտ գոտում կազմակերպված երկու պանելային քննարկումների՝ նվիրված բնության պահպանության ֆինանսավորմանը և այդ գործընթացում մասնավոր հատվածի ներգրավմանը։

Հոկտեմբերի 26-ին Բնության պահպանության միջազգային միության (IUCN) տաղավարում անցկացված առաջին քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են պետական պահպանվող տարածքներից դուրս իրականացվող բնապահպանական նախաձեռնությունների ֆինանսավորման մարտահրավերներին, կայուն ֆինանսավորման մեխանիզմների ձևավորմանը և մասնավոր հատվածի մասնակցության ընդլայնման հնարավորություններին։

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Ucom-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության փորձը՝ անդրադառնալով այն գործնական պայմաններին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի բնության պահպանությունը դառնա բիզնեսի գործունեության և երկարաժամկետ պատասխանատվության մաս։ Քննարկման առանցքային հարցերից էր նաև այն, թե ինչպես խրախուսել մասնավոր հատվածի ավելի լայն մասնակցությունը բնապահպանական ծրագրերի ֆինանսավորմանը։

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի տաղավարում անցկացված երկրորդ՝ «Ճանաչումից դեպի ռեսուրսներ․ բնության պահպանության տարբեր դերակատարների ֆինանսավորումը՝ հանուն 3-րդ թիրախի» (From Recognition to Resources: Financing the Diverse Stewards of Nature towards Target 3) խորագրով քննարկումը կազմակերպվել է FPWC-ի և IUCN-ի կողմից։

Այս քննարկումը կենտրոնացել է բնության պահպանությամբ զբաղվող պետական և ոչ պետական դերակատարների ֆինանսական հնարավորությունների ընդլայնման, երկարաժամկետ գործընկերությունների ձևավորման և ֆինանսական ռեսուրսների հասանելիության վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տեղական համայնքների, բնապահպանական կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցության զարգացմանը։

Որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ՝ Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է բնության պահպանության գործում ընկերությունների երկարաժամկետ ներգրավման կարևորությանը՝ ներկայացնելով Ucom-ի մոտեցումը, որի հիմքում ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի և մարդկային ներուժի կիրառումը։

«Բնության պահպանությունը միայն պետության կամ բնապահպանական կազմակերպությունների պատասխանատվությունը չէ։ Բիզնեսը նույնպես կարող է կարևոր դեր ունենալ՝ ներդնելով ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլև իր մասնագիտական փորձը, տեխնոլոգիաներն ու ռեսուրսները։ Ucom-ի և FPWC-ի համագործակցությունը դրա գործնական օրինակներից է։ Մենք ձգտում ենք ստեղծել երկարաժամկետ լուծումներ, որոնք իրական ազդեցություն կունենան բնության պահպանության վրա։ Համոզված եմ՝ նման գործընկերությունների հաջողված փորձը կարող է խրախուսել նաև այլ ընկերությունների՝ բնապահպանական նախաձեռնությունները դարձնելու իրենց գործունեության անբաժանելի մասը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի և FPWC-ի երկարամյա համագործակցության շրջանակում իրականացվել են մի շարք բնապահպանական նախաձեռնություններ՝ ներառյալ արևային էներգիայի համակարգերի տեղադրումը, վայրի բնության պահպանության համար նախատեսված տեսահսկման և մոնիթորինգի տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև հեռահաղորդակցության կապի ապահովումը բնապահպանական նշանակություն ունեցող հեռավոր տարածքներում։ Ընկերության աշխատակիցները ևս ներգրավված են բնապահպանական ծրագրերում՝ մասնակցելով ծառատունկերի և այլ նախաձեռնությունների։

Երկու պանելային քննարկումներն էլ առնչվել են հոկտեմբերի 17–18-ին անցկացված Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի շրջանակում բարձրացված հարցերին։ Սիմպոզիումի արդյունքում մշակված «Երևանյան գործողությունների կոչը» (Yerevan Call to Action) կարևորում է բնության պահպանության գործում տարբեր դերակատարների ճանաչումը, նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը և կայուն ֆինանսավորման մեխանիզմների զարգացումը։

Ucom-ը հանդես է եկել որպես Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր և FPWC-ի հետ համագործակցության շրջանակում մասնակցել է նաև COP17-ի Կանաչ գոտու միջոցառումներին՝ ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտներում իրականացված նախաձեռնությունները։

Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. ՉալաբյանՀանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ ԿարապետյանՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա Կոստանյան