Հայերեն
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»

Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան

Քաղաքականություն
Ժողովուրդ ջան, մենք որ հայերով իրար ենք ուտում, իրար ենք ծեծում, իրար հայհոյում ենք, Ազգային ժողովում աթոռներով խփում ենք իրար, դրանից Հայաստանի անվտանգության խնդիրը չի լուծվում։

Ցանկալի չէ, բայց պառլամենտում վեճեր, կռիվներ կարող են լինել, սակայն գաղափարական թեմաների շուրջ։

Ինչպե՞ս ենք տեսնում Հայաստանի ապագան, ինչպե՞ս դարձնենք Հայաստանը անվտանգ, բարեկեցիկ, արդար։

Ուղղակի ծիծաղելի և ցավալի է, որ կռիվները պառլամենտում լինում են «Արա՛, դու ես», «Արա՛, պապադ է» թեմաներով։
Նման թեմաներով կռիվներ առհասարակ լինում են դպրոցում, բուհում, փողոցում։

Բայց լավ չէ, որ նման ոճի կռիվներ լինում են երկրի օրենսդիր մարմնում, հատկապես երբ երկիրն ունի պառլամենտական կառավարման ձև։

Այսինքն՝ պառլամենտում հավաքված են ժողովրդի կողմից առաջնային մանդատ ստացած քաղաքական գործիչները։

 Այս պառլամենտը մեծ հաշվով ոչ մեկին չի գոհացնում։ Իշխանությունը գոհ չի, որովհետև չունի սահմանադրական մեծամասնություն։ Ընդդիմությունը, բնականաբար, գոհ չի, որովհետև չի հաղթել։ Ժողովրդի մեծամասնությանը առհասարակ չի հետաքրքրում այս պառլամենտը։

Եվ ոչ այն պատճառով, որ պառլամենտում չեն հավաքվել մեր ուզած մարդիկ, նրանք հայրենասեր չեն կամ չեն սիրում Հայաստանը, այլ այն պատճառով, որ երբ պետությունն ունի անվտանգության խնդիր, երբ պետությունը կանգնած է մեծ պատերազմի, պետականության կորստի վտանգի առաջ, առհասարակ նման երկրում քաղաքական կյանքը անջատում են, մեկ բռունցք են դառնում, խելք խելքի են տալիս, որպեսզի լուծեն երկրի անվտանգության խնդիրը։

Մենք սա համառորեն չենք ուզում հասկանալ։

Շարունակում ենք ապրել այնպես, կարծես ամեն ինչ նորմալ է։ Կարծես մեր երկրի անվտանգության խնդիրները լուծված են, երկիրը չունի մարտահրավերներ, և մենք ուղղակի զբաղված ենք առօրյա կենցաղային խնդիրներով։

Բայց դա իրականում, ցավոք սրտի, այդպես չէ։

Եվ իսկապես ժամանակն է հասկանալու, որ մեր պետականության ու ժողովրդի առջև կանգնած է գոյաբանական խնդիր։
Հետևաբար ամեն ինչ պետք է թողնել մի կողմ և զբաղվել պետության անվտանգության խնդիրների լուծմամբ։

Այո՛, Հայաստանին պետք է պետականամետ, պրոհայաստանյան, ադեկվատ քաղաքական իշխանություն և ընդդիմություն։
Երկուսն էլ իրենց հերթին պետք է հասկանան, որ Հայաստանի անվտանգության խնդիրը չլուծած՝ զբաղվել իշխանության կռվով, իշխանությունը պահելու կամ իշխանության գալու խնդիրներով, անհեթեթ է։
 
Հետևաբար մենք րոպե առաջ պետք է հասկանանք, որ մեր պետականության առջև լրջագույն մարտահրավերներ են կանգնած։
Եվ մի կողմ թողնենք բոլոր տարաձայնություններն ու խնդիրները։

Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք։

Եթե այդ նավը կործանվեց, կործանվելու ենք բոլորս։

Աստված պահապան Հայաստանին ու հայ ժողովրդին։
 
Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. ՉալաբյանՀանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ ԿարապետյանՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունըՍադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. Կամենդատյան