ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունում
ՏնտեսությունԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ, ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունում:
ԶՊՄԿ-ն կարևորում է ազդակիր համայնքների հետ կապերի ամրապնդումը, բնակիչների ներգրավվածությունը կրթական, բնապահպանական և սոցիալական նախաձեռնությունների իրականացման գործում:
Նման այցերը դպրոցականներին հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալ հանքարդյունաբերության առանձնահատկություններին, պատկերացում կազմել արտադրական գործընթացների ու դրանց մասշտաբների մասին և ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։
Տեսանյութն՝ այստեղ