Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան
ՏեսանյութերԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին, ներսից տեխնիկական մասի աշխատողները չէին կարողանում դուրս գալ, դուռը ծեծեցին, դրսից բացեցին, նոր միայն կարողացան դուրս պրծնել։
Իսկ դուք նկատեցի՞ք նաև, որ անվտանգության աշխատակից չէր մտնում դահլիճ ծեծի ընթացքում, և երբ դուռը բացվեց, դրսում դռան մոտ կանգնած ՊՊԾ աշխատակիցը նույնիսկ ներս էլ չմտավ՝ փորձ անելու կանգնեցնել պատգամավորների ծեծկռտուքը։ Իսկ ինչու՞, գուցե նրա համար, որ հրահանգ էր ստացել թողնել իշխանության պատգամավորներին մենակ, հանգիստ ծեծել ընդդիմադիրներին։
Ո՜վ իմանա: