ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
ՄիջազգայինԱՄՆ-ն և Իսրայելը մշակել են Իրանի դեմ նոր ռազմական գործողության ծրագիր, որը, դիվանագիտական բանակցությունների ձախողման դեպքում, կմեկնարկի ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Այս մասին, հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին, հայտնում է Axios պարբերականը։
«Եթե վերջին պահին համաձայնագիր չկնքվի, ապա միջանկյալ ընտրություններից կարճ ժամանակ անց զանգվածային ռմբակոծություններով ուղեկցվող հարձակողական գործողությունների վերսկսումը հավանական է թվում։
Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Էյալ Զամիրը բանակցություններ է վարել ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Քուպերի հետ՝ հնարավոր հարվածներից առաջ գործողությունները համակարգելու նպատակով», — գրում է պարբերականը։
Axios-ի աղբյուրների տվյալներով՝ դաշնակիցները նախապատրաստում են մեկշաբաթյա ռազմական գործողություն, որի ընթացքում նախատեսվում են զանգվածային հարվածներ Իրանի միջուկային օբյեկտներին, էներգետիկ ենթակառուցվածքներին և Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ