Հայերեն
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»

Տրանսպորտային միջոց վարելն արգելող հիվանդությունների ցանկը սահմանված է․ օրենքը գործում է

ՀՀ կառավարությունը մարտի 26-ին որոշում է ընդունել Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Որոշման համաձայն սահմանվել են տրանսպորտային միջոց վարելը արգելող հիվանդությունների այնպիսի ցանկ, որը կբացառի իր և շրջապատի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց թույլատրել վարելու տրանսպորտային միջոց:

Այս օրենքը գործում է սեպտեմեբրի 27-ից։

Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական սահմանափակումների ցանկերը ներկայացնում ենք ստորև:

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ 1

Հ/հ Հիվանդության անվանումը Հիվանդության դասը` ըստ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչի (10-րդ վերանայում)
1. Հոգեկան և վարքի խանգարումներ (քրոնիկ և երկարաձգված հոգեկան խանգարումներ մշտական ծանր և հաճախ սրվող հիվանդության դրսևորումների առկայության դեպքում )
1) Օրգանական (ներառյալ սիմպտոմաթիկ) հոգեկան խանգարումներ քրոնիկական ընթացքով: F00 – F09
2) Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ F20 – F29
3) Տրամադրության խանգարումներ (աֆեկտիվ խանգարումներ) հաճախակի սրացումներով, ծանր և չափավոր արտահայտված, F30 – F39
4) Նյարդայնական և մարմնաձևային խանգարումներ` կապված գերհույզի (սթրեսի) հետ, եթե բուժման ֆոնի վրա երեք տարվա ընթացքում գրանցվել են սրացումներ F40 – F48
5) Անձի և վարքի խանգարումներ հասուն տարիքում
F60, F61

 

6) Մտավոր հետամնացություն F71 – F79
2. Հոգեկան և վարքի խանգարումներ` կապված հոգմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հետ (նախքան կլինիկական հսկողության դադարեցումը` պայմանավորված կայուն ռեմիսիայով (առողջացումով)
1) Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետևանքով
F10 – F16

F18,F19 (բացառությամբ այն դեպքերի, երբ կլինիկական ախտորոշման ծածկագրի 4-րդ նիշը «0» է (F1X.0)՝ F10.0, F11.0, F12.0, F13.0, F14.0, F15.0, F16.0, F18.0 և F19.0):

3. Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ
1) Աքրոմատոպսիա H53.51
2) Երկու աչքերի կուրություն H54.0

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ 2

Ձեռքի կառավարմամբ տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցումներ.
Ոտնաթաթի ձևախեղում` շարժումների զգալի դժվարացումով,
Ստորին վերջույթի կարճացում ավելի քան 6 սմ (բացառությամբ այն դեպքերի, երբ վերջույթը ոսկրերի, փափուկ հյուսվածքների և հոդերի կառուցվածքային խանգարումներ չունի, շարժումների ծավալը պահպանված է, վերջույթի երկարությունը` սկսած կրունկի ոսկրից մինչև ազդրի մեծ գլխիկի միջին հատվածը կազմում է 75 սմ-ից ավել),
Երկու ազդրերի անդամահատված ծայրատ,
Երկու սրունքների անդամահատված ծայրատ,
Մեկ վերջույթի ազդրի կամ սրունքի անդամահատված ծայրատ` մյուս ստորին վերջույթի հենաշարժական ֆունկցիայի խանգարումով (ոտնաթաթի անդամահատված ծայրատ, ձևախեղում, անոթային հիվանդություն, ծայրամասային նյարդային խոշոր ցողունների ախտահարում),
Քայլելը և կանգնելը զգալի դժվարացնող ստորին վերջույթների, կոնքի կամ ողնաշարի կայուն ձևախեղում կամ հիվանդություն (ստորին վերջույթների անկիլոզացնող պոլիարթրիտ, ծանր կիֆոսկոլիոզ և սպոնդիլիտ` սեղմման ախտանիշներով, կեղծ արթրոզ (պսևդոարթրոզ), II և III աստիճանի էնդարտերիտ, փղախտ և այլն),
Նստելու հնարավորությամբ ստորին վերջույթների կաթված և պարեզ,
Ստորին վերջույթներից մեկի նյարդա-անոթային խրձի վնասվածք` սնուցման զգալի խանգարումներով (ծավալուն չապաքինվող խոցեր):
Ավտոմատ փոխհաղորդակով տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցումներ.
Վերին վերջույթի կամ դաստակի բացակայություն,
Ստորին վերջույթի կամ ոտնաթաթի բացակայություն,
Դաստակի կամ ոտնաթաթի շարժումները զգալի դժվարացրած դաստակի կամ ոտնաթաթի ձևախեղում,
Ազդրի կամ սրունքի ծայրատ` վերին վերջույթներից մեկի միաժամանակյա բացակայությամբ,
Մատների կամ ֆալանգների բացակայություն, ինչպես նաև միջֆալանգային հոդերի անշարժություն,
ա.ձեռքի բութ մատի 2 ֆալանգի բացակայություն,

բ.աջ ձեռքի 2 կամ ավելի մատների բացակայություն կամ անշարժություն, կամ առնվազն մեկ մատի ամբողջական առբերում,

գ.ձախ ձեռքի 3 կամ ավելի մատների բացակայություն կամ անշարժություն, կամ առնվազն մեկ մատի ամբողջական առբերում,

Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման մնացորդային խանգարումներ` հեմիպլեգիայի կամ խիստ արտահայտված հեմիպարեզի տեսքով:
Կայանման ձայնային ազդանշանային համակարգով կահավորված տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցումներ.
Մեկ աչքի կուրություն/մեկ աչքի բացակայություն (տվյալ աչքի տեսողությունը կորցնելուց 6 ամիս անց):
Տեսողության ուղղման աջակցող սարքերի օգտագործումով տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցումներ.
Տեսողության սրությունը թույլատրելիից ցածր նվազեցնող ռեֆրակցիայի անոմալիա` այն պայմանով, որ ակնոցներով կամ շփման տեսապակիներով (կոնտակտային լինզաներ) տեսողությունն ուղղվում է մինչև թույլատրելի սահմանները (առնվազն 0,5):
Լսողական բժշկական սարքերի օգտագործմամբ տրանսպորտային միջոց վարելու բժշկական ցուցումներ.
Ծանրալսության պատճառ հանդիսացած ականջի և պտկաձև ելունի հիվանդություններ այն պայմանով, որ տեխնիկական վերականգնողական սարքավորումների (լսողական սարք և խոսքի պրոցեսոր) օգտագործումը բարելավվում է լսողությունը մինչև թույլատրելի սահմանը (շշուկով խոսակցությունը լսում է առնվազն 1.6 մ հեռավորությունից կամ լսողության կորուստը լավ ականջում պակաս է կամ հավասար 40 dB` լսողական սարքով կամ առանց):

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ 3

 

«A» կարգի, «A1» կամ «B1» ենթակարգի մոտոցիկլային նստեցվածքով կամ մոտոցիկլային տեսակի ղեկով տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակումներ.
Լավ աչքում տեսողության սրության իջեցում 0,6-ից ցածր և վատ աչքում իջեցում 0,2-ից ցածր` երկու բաց աչքերի ուղղված (կորեկցիա) տեսողության պայմաններում, անկախ կորեկցիայի եղանակից (ակնոցով, կոնտակտային, վիրաբուժական), ամետրոպիայի աստիճանից և տեսակից, ինչպես նաև աչքի առանցքի երկարությունից: Կախված բեկման խանգարման ձևից կամ ակնագնդի առանցքի չափից, տեսողության սրությունը լավագույն աչքում պետք է լինի 0,6-ից ցածր և վատագույն աչքում 0,2-ից ցածր, համապատասխան շտկումով 2 բաց աչքերի` անկախ տանելի կորեկցիայից (ակնոցային, կոնտակտային, վիրաբուժական),
Մեկ աչքի կուրություն կամ մեկ աչքի բացակայություն` տեսողության 0,8-ից ցածր պայմանում, տեսնող աչքի տեսողության ուղղման (կորեկցիա) պայմանում` անկախ կորեկցիայի եղանակից (ակնոցով, կոնտակտային, վիրաբուժական), ամետրոպիայի աստիճանից և տեսակից, ինչպես նաև աչքի առանցքի երկարությունից:
Աչքի եղջերաթաղանթի ռեֆրակցիոն վիրահատություններից հետո կամ այլ ռեֆրակցիոն վիրահատություններից հետո, մեկ ամսվա ընթացքում բարդությունների բացակայության դեպքում` անկախ նախնական ամետրոպիայի տեսակից և աստիճանից կամ աչքի առանցքի երկարությունից,
Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ, ցանցաթաղանթի շերտազատում, տեսողությանը խանգարող կամ ակնագնդի շարժումները խիստ սահմանափակող` կոպերի մկանների պարեզ,
Կայուն դիպլոպիա` ցանկացած էթիոլոգիայի շլության հետևանքով,
Ինքնաբուխ (սպոնտան) նիստագմ, միջին դիրքից 70 աստիճանով բբերի շեղումով,
Տեսադաշտի սահմանափակում ցանկացած միջօրեականում ավելի քան 20 աստիճանով,
Մեկ վերին կամ ստորին վերջույթի կամ դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն, ինչպես նաև դաստակի կամ ոտնաթաթի շարժումները զգալի սահմանափակող դաստակի կամ ոտնաթաթի ձևախեղում,
Մատների կամ ֆալանգների բացակայություն, ինչպես նաև միջֆալանգային հոդերի անշարժություն
ա. ձեռքի բութ մատի 2 ֆալանգի բացակայություն,

բ. աջ ձեռքի 2 կամ ավելի մատների բացակայություն կամ անշարժություն կամ առնվազն մեկ մատի ամբողջական առբերում,

գ. ձախ ձեռքի 3 կամ ավելի մատների բացակայություն կամ անշարժություն կամ առնվազն մեկ մատի ամբողջական առբերում,

Ստորին վերջույթի կարճացում ավելի քան 6 սմ (հավատարմագրվողները ճանաչվում են պիտանի, երբ վերջույթը ոսկրերի, փափուկ հյուսվածքների և հոդերի կառուցվածքային խանգարումներ չունի, շարժումների ծավալը պահպանված է, վերջույթի երկարությունը` սկսած կրունկի ոսկրից մինչև ազդրի մեծ գլխիկի միջին հատվածը, կազմում է 75 սմ-ից ավել),
Ցանկացած էթիոլոգիայի հիվանդություն, որն առաջացնում է վեստիբուլյար անալիզատորի ֆունկցիայի խանգարում, գլխապտույտի համախտանիշ կամ նիստագմ (Մենյերի հիվանդություն, լաբիրինտիտ, ցանկացած էթիոլոգիայի վեստիբուլյար կրիզ և այլն):
«B» կամ «BE» կարգի, «B1» ենթակարգի (բացառությամբ մոտոցիկլային նստեցվածքով կամ մոտոցիկլային տեսակի ղեկով) տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակումներ.
Լավ աչքում տեսողության սրության իջեցում 0,6-ից ցածր և վատ աչքում իջեցում 0,2-ից ցածր` երկու բաց աչքերի ուղղված (կորեկցիա) տեսողության պայմաններում` անկախ կորեկցիայի եղանակից (ակնոցով, կոնտակտային, վիրաբուժական), ամետրոպիայի աստիճանից և տեսակից, ինչպես նաև աչքի առանցքի երկարությունից: Կախված բեկման խանգարման ձևից կամ ակնագնդի առանցքի չափից, տեսողության սրությունը լավագույն աչքում պետք է լինի 0,6-ից ցածր և վատագույն աչքում 0,2-ից ցածր, համապատասխան շտկումով 2 բաց աչքերի` անկախ տանելի կորեկցիայից (ակնոցային, կոնտակտային, վիրաբուժական),
Աչքի եղջերաթաղանթի ռեֆրակցիոն վիրահատություններից հետո կամ այլ ռեֆրակցիոն վիրահատություններից հետո, մեկ ամսվա ընթացքում բարդությունների բացակայության դեպքում` անկախ նախնական ամետրոպիայի տեսակից և աստիճանից կամ աչքի առանցքի երկարությունից,
Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ, ցանցաթաղանթի շերտազատում, տեսողությանը խանգարող կամ ակնագնդի շարժումները խիստ սահմանափակող կոպերի մկանների պարեզ,
Կայուն դիպլոպիա` ցանկացած էթիոլոգիայի շլության հետևանքով,
Ինքնաբուխ (սպոնտան) նիստագմ, միջին դիրքից 70 աստիճանով բբերի շեղումով,
Տեսադաշտի սահմանափակում ցանկացած միջօրեականում ավելի քան 20 աստիճանով,
Վերին երկու վերջույթների կամ դաստակների բացակայություն կամ դաստակների շարժումների զգալի սահմանափակումով դրանց ձևախեղում,
Վերին պարապարեզի տեսքով կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումների մնացորդային երևույթներ,
Ցանկացած էթիոլոգիայի հիվանդություն, որն առաջացնում է վեստիբուլյար անալիզատորի ֆունկցիայի խանգարում, գլխապտույտի համախտանիշ կամ նիստագմ (Մենյերի հիվանդություն, լաբիրինտիտ, ցանկացած էթիոլոգիայի վեստիբուլյար կրիզ և այլն):
«C», «CE», «D», «DE», «T» կարգի և «C1», «D1», «C1E», «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակումներ
Լավ աչքում տեսողության սրության իջեցում 0,8-ից ցածր և վատ աչքում իջեցում 0,4-ից ցածր` երկու բաց աչքերի 8 դպտր-ից ոչ ավել ուղղված տեսողության (կորեկցիա) պայմաններում` անկախ կորեկցիայի եղանակից (ակնոցով, կոնտակտային, վիրաբուժական), ամետրոպիայի աստիճանից և տեսակից, ինչպես նաև աչքի առանցքի երկարությունից: Կախված բեկման խանգարման ձևից կամ ակնագնդի առանցքի չափից, տեսողության սրությունը լավագույն աչքում պետք է լինի 0,6-ից ցածր և վատագույն աչքում 0,2-ից ցածր, համապատասխան շտկումով 2 բաց աչքերի` անկախ տանելի կորեկցիայից (ակնոցային, կոնտակտային, վիրաբուժական),
Մեկ աչքի կուրություն կամ մեկ աչքի բացակայություն` անկախ տեսնող աչքի տեսողության սրությունից,
Աչքի եղջերաթաղանթի ռեֆրակցիոն վիրահատություններից հետո կամ այլ ռեֆրակցիոն վիրահատություններից հետո, մեկ ամսվա ընթացքում բարդությունների բացակայության դեպքում` անկախ նախնական ամետրոպիայի տեսակից և աստիճանից կամ աչքի առանցքի երկարությունից,
Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ, ցանցաթաղանթի շերտազատում, տեսողությանը խանգարող կամ ակնագնդի շարժումները խիստ սահմանափակող կոպերի մկանների պարեզ:
Կայուն դիպլոպիա` ցանկացած էթիոլոգիայի շլության հետևանքով,
Ինքնաբուխ (սպոնտան) նիստագմ միջին դիրքից 70 աստիճանով բբերի շեղումով,
Տեսադաշտի սահմանափակում ցանկացած միջօրեականում ավելի քան 20 աստիճանով,
Վերին վերջույթի կամ դաստակի բացակայություն,
Ստորին վերջույթի կամ ոտնաթաթի բացակայություն,
Դաստակի կամ ոտնաթաթի շարժումները զգալի սահմանափակող դաստակի կամ ոտնաթաթի ձևախեղում:
Մատների կամ ֆալանգների բացակայություն, ինչպես նաև միջֆալանգային հոդերի անշարժություն.
ա. ձեռքի բութ մատի 2 ֆալանգի բացակայություն,

բ. աջ ձեռքի 2 կամ ավելի մատների բացակայություն կամ անշարժություն կամ առնվազն մեկ մատի ամբողջական առբերում:

գ. ձախ ձեռքի 3 կամ ավելի մատների բացակայություն կամ անշարժություն կամ առնվազն մեկ մատի ամբողջական առբերում:

Հեմիպարեզի կամ պարապարեզի տեսքով կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումների մնացորդային խանգարումներ,
Ստորին վերջույթի կարճացում ավելի քան 6 սմ (հավատարմագրվողները ճանաչվում են պիտանի, երբ վերջույթը ոսկրերի, փափուկ հյուսվածքների և հոդերի կառուցվածքային խանգարումներ չունի, շարժումների ծավալը պահպանված է, վերջույթի երկարությունը` սկսած կրունկի ոսկրից մինչև ազդրի մեծ գլխիկի միջին հատվածը, կազմում է 75 սմ-ից ավել),
Գանգի ոսկրերի տրավմատիկ ձևախեղումներ և գանգի ոսկրերի կառուցվածքային խանգարումներ` վառ արտահայտված նյարդաբանական ախտանիշներով,
Երեք մետրից քիչ հեռավորությունից 1 կամ 2 ականջով խոսքի ընկալում, 1 մետր կամ պակաս հեռավորությունից շշուկային խոսքի ընկալման իջեցում` անկախ լսողության կոմպենսացիայի եղանակից,
Ցանկացած էթիոլոգիայի հիվանդություն, որն առաջացնում է վեստիբուլյար անալիզատորի ֆունկցիայի խանգարում, գլխապտույտի համախտանիշ կամ նիստագմ (Մենյերի հիվանդություն, լաբիրինտիտ, ցանկացած էթիոլոգիայի վեստիբուլյար կրիզ և այլն),
150 սմ-ից ցածր հասակ:
«B», «C» կարգերի և «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներին են հավասարեցվում նշված կարգերին և ենթակարգին վերաբերող՝ բեռների փոխադրման համար օգտագործվող ինքնագնաց հենասարքերը:
Վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացա­կա­յության, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախա­խ­տում­նե­րի, ինչպես նաև վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման հանգեցնող ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումների և արատների դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոցների տեխնիկական տեսանկյունից հարմարեցվածությունը գնա­հատվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաս­տա­նի Հանրապետության ոստիկա­նու­թյան կողմից` հիմք ընդունելով Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ. Ձեռք­եր­ի և ոտքերի ֆունկցիաների խանգարմամբ հաշման­դամ վարորդների համար կառավար­ման մարմիններ. տեխնիկական պահանջներ և փոր­ձար­կ­ման մեթոդներ» (ԳՕՍՏ 33668-2015) միջպետական ստանդարտը:
Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով պայմանավորված առաջին և երկրորդ խմբի վարորդների համար տրանսպորտային միջոց վարելու բժշկական սահմանափակումներ.
Առաջին խմբի վարորդի այն թեկնածուներին/ վարորդներին, ովքեր տառապում են պարոքսիզմալ տախիառիթմիաներով, նախասրտերի ֆիբրիլյացիայի բոլոր ձևերով, բարձր գրադացիայի փորոքային էքստրասիստոլիկ առիթմիայով, արտրիովենտրիկուլյար պաշարում ≥IIաստ, վարորդական իրավունքի վկայական տրամադրվում է առնվազն տարին մեկ անգամ բժշկական հավատարմագրում անցնելու պայմանով` միայն եթե սրտի ռիթմի կարգավորման սարք են կրում:
Զարկերակային ճնշման խանգարում ունեցող առաջին խմբի վարորդի թեկնածուներին/ վարորդներին վարորդական իրավունքի վկայական տրամադրվում է` առնվազն տարեկան 1 անգամ բժշկական հետազոտությաուն անցնելու պայմանով: Ադեքվատ հակահիպերտենզիվ բուժման ֆոնին III աստ. զարկերակային հիպերտենզիայի դեպքում, ինչպես նաև կրիզային ընթացք ունեցող զարկերակային հիպերտենզիայի դեպքում վարորդական իրավունքի վկայական չի տրամադրվում։
Սրտամկանի ինֆարկտ կրած առաջին խմբի վարորդի թեկնածուներին/վարորդներին վարորդական իրավունքի վկայական կարող է տրամադրվել առնվազն տարեկան 1 անգամ բժշկական հավատարմագրում անցնելու պայմանով, (բժշկական հետազոտություների՝ սթրես-թեստեր և/կամ կորոնար անգիոգրաֆիա, արդյունքների և վարող բժշկի եզրակացության առկայության դեպքում)։ Հանգստի ստենոկարդիայով և լարվածության ստենոկարդիայով ≥III ՖԴ(CCS) տառապող վարորդի թեկնածուներին/վարորդներին վարորդական իրավունքի վկայական չի տրամադրվում։
Խրոնիկական սրտային անբավարարության ≥IIIՖԴ(NYHA) ուղեկցվող բոլոր սրտային և արտասրտային հիվանդություններով տառապող առաջին խմբի վարորդի թեկնածուներին/վարորդներին վարորդական իրավունքի վկայական չի տրամադրվում։
Երկրորդ խմբի վարորդներին/վարորդի թեկնածուներին վարորդական իրավունքի վկայական չի տրամադրվում պարոքսիզմալ տախիառիթմիաների, նախասրտերի ֆիբրիլյացիայի բոլոր ձևերի, բարձր գրադացիայի փորոքային էքստրասիստոլիկ առիթմիայի, արտրիովենտրիկուլյար պաշարման ≥Iiաստ դեպքերում` նույնիսկ սրտի ռիթմը կարգավորող արհեստական սարք կրելու դեպքում, ինչպես նաև ադեքվատ հակահիպերտենզիվ դեղորայքային բուժման ֆոնին III աստ զարկերակային հիպերտենզիայի կամ զարկերակային հիպերտենզիայի կրիզային ընթացքի դեպքում: Վարորդական իրավունքի վկայական չի տրամադրվում նաև սրտամկանի ինֆարկտի, հանգստի ստենոկարդիայի, լարվածության ստենոկարդիայի ≥III ՖԴ(CCS և սրտային և արտասրտային այն հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են խրոնիկական սրտային անբավարարությամբ ≥IIIՖԴ(NYHA:
Շաքարային դիաբետով առաջին և երկրորդ խմբի վարորդի թեկնածուների/ վարորդների համար տրանսպորտային միջոց վարելու բժշկական սահմանափակումներ.
Ինսուլինապահանջ շաքարային դիաբետով դեղորայքային բուժում ստացող առաջին խմբի վարորդի թեկնածուներին/վարորդներին, եթե հիպոգլիկեմիայի հետ կապված ռիսկերը կարողանում է վերահսկել, վարորդական իրավունքի վկայական տրամադրվում է` առնվազն հինգ տարին մեկ պարբերականությամբ էնդոկրինոլոգի կողմից բժշկական քննություն անցնելու պայմանով:
Ինսուլինապահանջ շաքարային դիաբետով երկրորդ խմբի վարորդի թեկնածուին/վարորդին հիպոգլիկեմիայի առաջացման ռիսկի դեպքում վարորդական իրավունքի վկայական տրվում է առնվազն երեք տարին մեկ պարբերականությամբ էնդոկրինոլոգի կողմից բժշկական քննություն անցնելու պայմանով, եթե հիպոգլիկեմիայի հետ կապված ռիսկերը կարողանում է վերահսկել, վերջին 12 ամիսների ընթացքում ծանր հիպոգլիկեմիայի նոպաներ չի ունեցել, կարողանում է վերահսկել առողջական վիճակը` արյան մեջ շաքարի պարունակության կանոնավոր ստուգման միջոցով (առնվազն օրը երկու անգամ և տրանսպորտային միջոցը վարելուց առաջ), գիտակցում է հիպոգլիկեմիայի հետ կապված ռիսկերը, չունի շաքարային դիաբետի այլ բարդություններ (ծանր նեյրոպաթիա, անգիոպաթիա)։
Էպիլեպսիայով առաջին և երկրորդ խմբի վարորդի թեկնածուների/ վարորդների համար տրանսպորտային միջոց վարելու բժշկական սահմանափակումներ.
էպիլեպսիայով առաջին խմբի վարորդի թեկնածուները/վարորդները ճանաչվում են տրանսպորտային միջոցը վարելու համար պիտանի, եթե մեկ տարի չեն ունեցել էպիլեպտիկ նոպա: Վարորդական իրավունքի վկայականը տրամադրվում է 10 տարի ժամկետով` հինգ տարվա ընթացքում տարին 1 անգամ պարբերականությամբ նյարդաբանի կողմից բժշկական քննություն անցնելու պայմանով։
էպիլեպսիայով երկրորդ խմբի վարորդի թեկնածուները/վարորդները ճանաչվում են տրանսպորտային միջոցը վարելու համար պիտանի, եթե առանց հակաէպիլեպտիկ դեղամիջոցի օգտագործման հինգ տարի չեն ունեցել էպիլեպտիկ նոպա, նյարդաբանական հետազոտության արդյունքում ուղեղի հետ կապված էական պաթոլոգիաներ չեն հայտնաբերվել, Էլեկտրաէնցեֆալոգրամմայի արդյունքում էպիլեպտիֆորմ ակտիվություն բացահայտված չէ: Վարորդական իրավունքի վկայականը տրամադրվում է 10 տարի ժամկետով` տարին 1 անգամ պարբերականությամբ նյարդաբանի կողմից բժշկական քննություն անցնելու պայմանով։
Երիկամային անբավարարություն ունեցող առաջին և երկրորդ խմբի վարորդի թեկնածուներին/վարորդներին տրամադրվում է վարորդական իրավունքի վկայական 10 տարի ժամկետով` տարեկան 1 անգամ բժշկական քննություն անցնելու պայմանով:
Իրավաբան.net

Ավելին

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համարՓաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ ԿարապետյանԺողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավորՊահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունըՀայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան