Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
ՀասարակությունՎայք քաղաքում «Վեոլիա Ջուր» ընկերությունն իրականացնում է ջրամատակարարման ենթակառուցվածքների լայնածավալ վերակառուցման աշխատանքներ։ Մ-2 միջպետական ճանապարհի՝ քաղաքով անցնող հատվածում փոխարինվում է դեռևս 1970-ականներին կառուցված և պարբերաբար վթարվող մայրուղային ջրատարը։
Ծրագրի շրջանակում վերակառուցվում է շուրջ 2300 մետր երկարությամբ ջրատար, որի թողունակությունը կհասնի մինչև 150 լիտր/վայրկյանի։ Զուգահեռաբար կառուցվում է նաև շուրջ 1.5 կմ երկարությամբ ջրամատակարարման նոր ցանց՝ 13 բազմաբնակարան շենքերի և առանձնատների թաղամասերի համար։
Աշխատանքների արդյունքում նախատեսվում է ջրակորուստները նվազեցնել շուրջ 10 լիտր/վայրկյանով, կրճատել վթարների հավանականությունը և բարձրացնել քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման հուսալիությունը։
Մանրամասները՝ տեսանյութում.