Գինը վճարում է ժողովուրդը...
ՔաղաքականությունՀայաստանի ներկայիս «իշխանությունները» կարծես փորձում են հանրությանը նախապատրաստել դեռևս ավելի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի։ Իսկ դրա հետևանքները կարող են չսահմանափակվել միայն սոցիալական խնդիրներով․ հնարավոր են նաև անվտանգային միջավայրի լուրջ փոփոխություններ։
Ժողովո՛ւրդ, զգաստացե՛ք։
Իրականությունից կտրված այս իշխանությունը կորցրել է իրավիճակը սթափ գնահատելու ունակությունը, մինչդեռ դրա հետևանքների ողջ ծանրությունը մնալու է հայ ժողովրդի ուսերին։
Պարզապես եկեք ֆիքսենք կարևորը` երբ իշխանությունը կորցնում է իրականության զգացողությունը, դրա գինը վճարում է ժողովուրդը։
Գինը մենք ենք վճարելու:
«Համահայկական ճակատ» շարժման աջակիցներ