Բերդավան համայնքում գիշերն ադրբեջանցի է հայտնվել. ԱԱԾ-ն ձերբակալել է
Ազգային անվտանգության ծառայությունը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում ադրբեջանցու է ձերբակալել։
«Ապօրինի կերպով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում անձը հայտնաբերվել է», – Aysor.am-ին հաղորդել են ԱԱԾ-ից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Անձն ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է, այլ մանրամասներ չենք կարող հայտնել՝ նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված», - հայտնել են ԱԱԾ-ից։