Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան
ՔաղաքականությունՀամաշխարհային բանկի տվյալներով՝ առաջիկա 10–15 տարիների ընթացքում շուրջ 800 միլիոն երիտասարդ կարող է մնալ առանց աշխատանքի։ Նշված ժամանակահատվածում զարգացող երկրների աշխատաշուկա կմտնեն ընդհանուր առմամբ շուրջ 1,2 միլիարդ երիտասարդ մարդիկ, մինչդեռ այդ ընթացքում կստեղծվի ընդամենը 400 միլիոն նոր աշխատատեղ։ Սա համարվում է լուրջ մարտահրավեր՝ հաշվի առնելով արհեստական բանականության զարգացման և կիրառման արագությունը:
Վստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք։ Այդ մրցավազքում հրթիռների կամ զրահատեխնիկայի քանակը, զինծառայողների համազգեստի որակը, սնունդի տեսակը կամ ֆիզպատրաստվածությունն անէական ու երրորդային հարցեր են լինելու:
Վստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք։ Այդ մրցավազքում հրթիռների կամ զրահատեխնիկայի քանակը, զինծառայողների համազգեստի որակը, սնունդի տեսակը կամ ֆիզպատրաստվածությունն անէական ու երրորդային հարցեր են լինելու:
Առաջին պլան են գալիս զինծառայողների մտավոր կարողությունների, մասնագիտական հմտությունների, ավտոմատ կառավարման համակարգերի համալիր կիրառման, արագ և ճշգրիտ որոշումների կայացման, հրամանատրման համակարգերի, թվային հետախուզության և վերլուծությունների, կիբերտարածություններում դրանց պաշտպանվածության մակարդակի, կիբերհարձակումների արդյունավետ պլանավորման, իրացման և այլ հարցեր:
Դեռ նախորդ տարիներից՝ զարգացած երկրների զինված ուժերի արդիականացման հայեցակարգերը գրվել են այնպիսի հասկացությունների վրա, ինչպիսիք են օրինակ՝ «խելացի ստորաբաժանում», «խելացի պլանավորում», «խելացի համակարգում» կամ «խելացի պաշտպանություն» և այլն:
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականությունը:
Հայաստանի Հանրապետությունը, նրա տնտեսությունը, զինված ուժերը, սոցիական, կրթական ու առողջապահական համակարգերը պետք է նախապատրաստել արհեստական բանականության նոր մրցավազքերին: