ՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե
ՄիջազգայինՆԱՏՕ-ն պաշտպանում է ԱՄՆ-ին ռուսական միջուկային սուզանավերից, որոնք այլապես կարող էին հայտնվել ամերիկյան ափերի մոտ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Երբեմն մարդիկ կարծում են, թե ես դեմ եմ եվրոպական բանակի ստեղծմանը։ Ես դեմ չեմ դրան, սակայն ոչ թե որպես ազգային բանակներին ավելացվող կառույց, քանի որ համակարգը չափազանց կբարդանար։ Բացի այդ, կարծում եմ, որ ինքնիշխանության նկատառումներից ելնելով՝ դա տեղի չի ունենա։ Ավելին՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի՝ հրամանատարության և կառավարման գործող կառուցվածքը՝ դրա անհրաժեշտությունը չկա։ Չմոռանանք, որ ՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար։ Մենք պաշտպանում ենք ԱՄՆ-ին ռուսական միջուկային սուզանավերից, որոնք այլապես կարող էին հայտնվել ամերիկյան ափերի մոտ»,- ասել է Ռյուտեն։
Ռյուտեի խոսքով՝ դաշինքն ապահովում է անդրատլանտյան տարածքի, եվրաատլանտյան տարածաշրջանի, Հեռավոր Հյուսիսի և Եվրոպայի անվտանգությունը, և «այս ամենը ծառայում է Միացյալ Նահանգների շահերին»։
Հետևեք մեզ՝ այստեղ