Հայերեն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին 

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Հասարակություն

 Team Telecom Armenia-ն ստանձնել է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկերոջ կարգավիճակը՝ իր կապի և տեխնոլոգիական ներուժը ներդնելով միջոցառման սահուն և արդյունավետ անցկացման գործում։ Ընկերությունն իրականացնում է լայնածավալ աշխատանքներ՝ անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծման, ընդլայնման և նախապատրաստման ուղղությամբ՝ ապահովելու միջազգային նշանակության այս միջոցառման հազարավոր մասնակիցների անխափան կապն ու արդյունավետ հաղորդակցությունը։

COP17-ը Երևանում մեկտեղելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմ երկրների ներկայացուցիչներին, միջազգային և միջկառավարական կազմակերպություններին, գիտնականներին, երիտասարդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, բիզնեսին, տեղական համայնքներին և այլ շահակիցների։ Համաժողովի օրակարգի առանցքում կենսաբազմազանության պահպանությունն է և բնության պաշտպանությանն ուղղված գլոբալ պարտավորությունները գործնական քայլերի վերածելը։ 


«Մենք պատրաստ ենք մեր հնարավորություններով նպաստելու COP17-ի սահուն անցկացմանը և ապահովելու այն տեխնոլոգիական հիմքը, որն անհրաժեշտ է հազարավոր մասնակիցների արդյունավետ աշխատանքի ու հաղորդակցության համար։ Ուրախ ենք մեր կապով ու տեխնոլոգիաներով Հայաստանը կապելու աշխարհի հետ և այս կարևոր օրերին մեր ներդրումն ունենալու գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում: Որպես ազգային օպերատոր՝ ինքներս էլ մեր փորձով ամեն օր ցույց ենք տալիս, որ տեխնոլոգիական առաջընթացն ու կայուն զարգացումը ոչ միայն չեն հակասում միմյանց, այլև կարող են հավասարապես առաջ շարժվել՝ ձևավորելով ավելի պատասխանատու և երկարաժամկետ արժեք ստեղծող բիզնես»,–նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Բարսեղյանը։

«COP17-ի անցկացումը Հայաստանում ոչ միայն կարևոր իրադարձություն է մեր երկրի համար, այլև հնարավորություն՝ համախմբելու պետական կառույցների, մասնավոր հատվածի և հասարակության ջանքերը՝ հանուն բնության պահպանության և կայուն զարգացման։

Մենք կարևորում ենք հայաստանյան գործարար համայնքի ներգրավվածությունը համաժողովի կազմակերպման գործընթացում և ողջունում Team Telecom Armenia-ի միացումը COP17-ին՝ որպես տեխնոլոգիական գործընկեր։ Միջազգային այս մասշտաբի միջոցառման արդյունավետ կազմակերպման համար առանձնահատուկ նշանակություն ունեն ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, հուսալի կապն ու հաղորդակցության անխափան ապահովումը։ Վստահ ենք, որ նման գործընկերությունները կարող են երկարաժամկետ դրական ազդեցություն ունենալ՝ նպաստելով Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանն ու բնապահպանական նորարարությունների խթանմանը»,–նշում է Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։


Team-ը COP17-ին միանում է «Հոգատար՝ գործով» կարգախոսով՝ կարևորելով, որ կայուն զարգացման գաղափարն արտահայտվի բիզնեսի ամենօրյա գործունեության և որոշումների մեջ։ Ընկերությունը շարունակաբար արդիականացնում է իր ցանցերն ու ենթակառուցվածքները՝ միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա իր գործունեության ազդեցությունը և ներդնելով ավելի կայուն լուծումներ։

Այս ուղղությամբ Team-ը մեծացնում է վերականգնվող էներգիայի օգտագործումը, զարգացնում սեփական արևային էներգիայի արտադրությունը, քայլեր է իրականացնում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ուղղությամբ, ընդլայնում է էլեկտրական ավտոպարկը, կիրառում է թղթի խնայողության և թվայնացման լուծումներ, ինչպես նաև զարգացնում է Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի ողջ տարածքում։

Ընկերության կայուն զարգացման թիրախները վավերացվել են Science Based Targets initiative (SBTi)-ի կողմից, իսկ Team-ը Հայաստանի առաջին տելեկոմ ընկերությունն է, որը թողարկել է կայուն զարգացման պարտատոմսեր՝ ստանձնելով իր գործունեության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու կոնկրետ պարտավորություններ։

Team Telecom Armenia-ն նաև հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը և արժանացել համապատասխան հավաստագրի՝ ամրապնդելով ընկերության՝ շրջակա միջավայրի կառավարման համակարգված մոտեցումը։

Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հյուրընկալող այս կարևոր հարթակում Team-ը շարունակում է իր դերը՝ կապելով մարդկանց, գաղափարներն ու Հայաստանը աշխարհի հետ։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

 

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]

Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՎարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերը