Հայերեն
Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վայոց ձորում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկը պարզապես տնտեսական հերթական ծրագիր կամ լեռնահանքային նախագիծ չէ: Սա Հայաստանի Հանրապետության պետականության, բնապահպանական անվտանգության և բարոյական նկարագրի դեմ իրագործված ամենաթողության, ուրացման և քաղաքական սնանկության ցնցող մանիֆեստն է: Նրանք, ովքեր ժամանակին ժողովրդավարական արժեքների և բնապահպանական ակտիվիզմի ալիքի վրա «Ամուլսարը սար է մնալու» կարգախոսով փողոցներում դիրքեր էին գրավում և հետագայում տաք պաշտոններ ստացան, այսօր կոստյումներով ու ցինիկ հանգստությամբ ներկա են գտնվում նույն այդ սարի, ջրային ռեսուրսների և ազգային հարստության «սպանդին»: Սա դասագրքային դավաճանություն է սեփական խոստումներին, անկախ գիտությանը և հայոց պետականության ապագային:

Ամուլսարի հանքավայրի շահագործումը սովորական հանքարդյունաբերություն չէ, այլ բարձրլեռնային էկոհամակարգին հասցված անդառնալի հարված, որի կործանարար հետևանքների մասին տարիներ շարունակ ահազանգել են անկախ փորձագետները, երկրաբանները, քաղաքացիական ակտիվիստներն ու միջազգային հետազոտական խմբերը: Հանքավայրը պարունակում է սուլֆիդային ապարների հսկայական զանգված, որոնք բաց եղանակով արդյունահանման ընթացքում օդի և աղբյուրների հետ շփվելիս առաջացնում են թթվային հանքային դրենաժ (Acid Mine Drainage): Սա ֆիզիկաքիմիական այնպիսի անդառնալի գործընթաց է, որի հետևանքով ծծմբական թթուն լուծում է ապարներում առկա ծանր, թունավոր մետաղները՝ արսենը, կադմիումը, կապարը, նիկելն ու ծանր տարրերը: Այս թունավոր հոսքերը կանգնեցնելն անհնար է լինելու, և դրանք հարյուրավոր տարիներ թունավորելու են տարածաշրջանի բոլոր ստորգետնյա ու մակերևութային ջրային աղբյուրները:

Ավելին, հանքավայրի աշխարհագրական դիրքն ինքնին էկոլոգիական ռումբ է. այն տեղակայված է Որոտան-Արփա ջրատար թունելի անմիջական հարևանությամբ և Արփա ու Որոտան գետերի ակունքներում: Այս ավազանների աղտոտումը նշանակում է ոչ միայն Ջերմուկի համաշխարհային ճանաչում ունեցող հանքային ջրերի ոչնչացում և առողջարանային քաղաքի տնտեսական կործանում, այլև թույնի ուղիղ հոսք դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի քաղցրահամ ջրի ռազմավարական միակ պաշարը: Դրան գումարվում է նաև բաց հարթակում նատրիումի ցիանիդով ոսկու կորզման (Heap Leaching) վտանգավոր տեխնոլոգիան՝ բարձր սեյսմիկ ակտիվությամբ և սողանքային թեժ գոտում, որտեղ ցանկացած ցնցում կամ տեխնոլոգիական շեղում կարող է վերածվել համապետական և տարածաշրջանային աղետի:

Նորօրյա հանքարդյունաբերական օլիգարխիան և նրանց հովանավորներն այսօր փորձում են ջնջել պատմությունն ու մոռացության տալ միջազգային հեղինակավոր ELARD (Earth Link and Advanced Resources Development) ընկերության կատարած այն փորձաքննությունը, որի համար պետական բյուջեից ծախսվեցին հարյուր հազարավոր դոլարներ: ELARD-ի եզրակացությունը հստակ արձանագրել էր. «Լիդիան» ընկերության ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) եղել է թերի, ռիսկերի գնահատումը՝ թերագնահատված, իսկ առաջարկվող մեղմացնող միջոցառումները՝ անհուսալի: ELARD-ի արձանագրումներից հետո Ամուլսարի շահագործումը թույլատրելը դուրս է իրավական, գիտական և բնապահպանական ցանկացած տրամաբանությունից: Սա քաղաքական ու ֆինանսական առքուվաճառք է, որտեղ ներդրումային պատրանքների և պետական երաշխիքային գործարքների դիմաց զոհաբերվել է պետության էկոլոգիական ողնաշարը:

Այս ամենով հանդերձ՝ խնդիրը բնավ առհասարակ ընդերքօգտագործման կամ հանքարդյունաբերության ոլորտի դեմ պայքարելը չէ։ Հայաստանում տասնամյակներ ի վեր գործող ավանդական հանքարդյունաբերությունն արդեն իսկ ունի որոշիչ ազդեցություն երկրի տնտեսության վրա. դրան հարմարվել ու ադապտացվել են թե՛ տեղի բնակչությունը, թե՛ պետական համակարգերը, և տարիների փոփոխությունների ու բարեփոխումների շնորհիվ ոլորտը որոշակիորեն կայացել է՝ մեծապես հոգալով պետության կարիքները։ Սակայն ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ պետությունները խստորեն խուսափում են հանքարդյունաբերություն ծավալել այնպիսի զգայուն, բարձրլեռնային ու ջրագոյացնող դիրքերում, ինչպիսին Ամուլսարն է։ Եթե ավանդական հանքերն իրենց կայունությունն ունեն, ապա Ամուլսարի պես կրիտիկական ու խոցելի կետերում նոր հանքավայրեր բացելը տնտեսական օգուտ չէ, այլ պետությանն ուղղակիորեն աղետալի էկոլոգիական փակուղի տանող ծրագիր։

Սա չի կարող այսպես թողնվել, սա չի ներվելու: Քաղաքացիական հասարակությունը, բնապահպանական շարժումները, ընդդիմադիր քաղաքական ուժերը և մտավորականությունը չեն կարող սահմանափակվել ձևական հայտարարություններով կամ լռությամբ: Ամուլսարի հարցը քաղաքական, իրավական և էկզիստենցիալ պայքար է: Հայաստանի ամբողջ տեղեկատվական համակարգը, լրատվամիջոցները, վերլուծական կենտրոններն ու սոցիալական հարթակները պետք է լրջորեն, համակարգված և անզիջում աշխատեն այս հակապետական ծրագրի դեմ: Անհրաժեշտ է փաստերով, գիտական հիմնավորումներով ու անվերապահ քննադատությամբ բացահայտել այս աղետի իրական մասշտաբները, լուսարձակի տակ պահել այն բոլոր պաշտոնյաներին, որոնք ստորագրել են այս հանցավոր որոշումների տակ, և ցույց տալ, որ Ամուլսարի շահագործման բոլոր մեղավորները վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի, ժողովրդի և պատմության առջև:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան