Հայերեն
Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

Հասարակություն

Ucom-ը` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ ռազմավարական գործընկերության շրջանակում, միանում է Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի օրակարգին՝ ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտում տարիների ընթացքում իրականացված աշխատանքն ու նոր նախաձեռնությունները։

Ucom-ի մասնակցությունը կներառի մի շարք բնապահպանական, մասնագիտական և հանրային միջոցառումներ։ COP17-ին ընդառաջ՝ հոկտեմբերի 17–18-ին առաջին անգամ կկազմակերպվի Երևանի Բնապահպանական սիմպոզիում 2026-ը (Yerevan Conservation Symposium 2026), որտեղ  Ucom–ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր։ Այս հարթակը հավակնում է հետագայում դառնալ COP-ի ձևաչափի մաս և  նախատեսում է միջազգային բնապահպանական ու գործարար համայնքի լայն մասնակցություն։

 «COP17-ը Ucom-ի համար նոր բնապահպանական օրակարգի սկիզբ չէ։ Այն հնարավորություն է տարիների ընթացքում մեր գործընկերների հետ իրականացրած աշխատանքը շարունակելու և ավելի լայն՝ նաև միջազգային հարթակում ներկայացնելու համար։ Որպես տեխնոլոգիական ընկերություն՝ մեր պատասխանատվությունը տեսնում ենք ոչ միայն մարդկանց որակյալ կապով ապահովելու, այլև տեխնոլոգիական հնարավորությունները Հայաստանի համար կարևոր խնդիրների լուծմանը ծառայեցնելու մեջ։ Բնության պահպանությունը հենց այդ ուղղություններից մեկն է», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

COP17-ի մեկնարկից՝ հոկտեմբերի 19-ից, Ucom-ը ներգրավվածություն և ներկայություն կունենա  Կանաչ և Կապույտ գոտիներում։ Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «Արևորդի» (SunChild) միջազգային բնապահպանական կինոփառատոնի բացումը, Կանաչ և Կապույտ գոտիներում Ռալֆ Յիրիկյանը կմասնակցի մասնագիտական քննարկումների, նախատեսվում է նաև Հայաստանի կենսաբազմազանության մասին պատկերազարդ մանկական գրքի շնորհանդեսը։ 

Ucom-ի և FPWC-ի համագործակցությունը ձևավորվել է COP17-ից տարիներ առաջ և ներառում է բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների մի շարք ծրագրեր։ 

«COP17-ը բացառիկ պատմական հնարավորություն է Հայաստանի համար՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպես կարող են ժամանակակից տեխնոլոգիաներն ու բնապահպանությունը միավորվել հանուն էկոհամակարգերի պաշտպանության։ Ucom-ի հետ մեր տարիների վստահելի գործընկերությունը վառ ապացույց է, որ տեխնոլոգիական լուծումները՝ արհեստական բանականությունից մինչև վերականգնվող էներգիա, վայրի բնության պահպանության անփոխարինելի գործիք են։ Մենք միասին ոչ միայն պաշտպանում ենք Հայաստանի կենսաբազմազանությունը, այլև ստեղծում ենք կայուն ապագայի հաջողված մոդել, որը պատրաստ ենք արժանապատվորեն ներկայացնել միջազգային հանրությանը», - նշել է FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ 

Ucom-ի և FPWC–ի համագործակցության ուղղությունները

Ucom-ի և FPWC–ի համագործակցության շրջանակում Հայաստանի տարբեր համայնքներում տեղադրվել է 18 արևային կայան, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Ucom-ի աշխատակիցների մասնակցությամբ տնկվել է շուրջ 40 000 ծառ, դպրոցներում տեղադրվել են թռչունների դիտարկման 10 խելացի տեսախցիկ-կերակրամաններ, ինչպես նաև 6 արևային էլեկտրական ցանկապատ Վայոց ձորում՝ մեղվափեթակները արջերից պաշտպանելու համար։ Վեդիում և Ուրցաձորում Ucom-ն ապահովել է ջերմատեսիլ տեսախցիկների համակարգերի համար անհրաժեշտ ինտերնետ կապը, իսկ դժվար հասանելի տարածքներում մոնիթորինգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով տեղադրվել են արևային էներգիայով աշխատող 2 ինքնավար կայաններ։ Բացի այդ, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին տրամադրվել է երկու ամենագնաց մեքենա՝ պահպանության աշխատանքներին աջակցելու նպատակով։ 

Համագործակցության տեխնոլոգիական ուղղությունը շարունակվել է նաև նոր լուծումներով․ Երկվորյակ լճերի տարածքում տեղադրվել է արհեստական բանականությամբ աշխատող մոնիթորինգային տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս շուրջօրյա վերահսկել բնապահպանական առումով զգայուն տարածքները և հետևել վայրի բնությանը՝ առանց կենդանիների բնական կենսագործունեությանը միջամտելու։ Ucom-ը տարիներ շարունակ  աջակցել է նաև «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի անցկացմանը։ Ընկերության բնապահպանական օրակարգի շրջանակում իրականացվել է գլխամասային գրասենյակի ածխածնային հետքի համապարփակ գնահատում՝ հետագա նվազեցման ուղղությունները սահմանելու նպատակով։

Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունըՍադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան