ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու
ՏնտեսությունՀայաստանի տնտեսության զարգացման և մարզերում զբաղվածության ապահովման գործում կարևոր դեր ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ավելի քան 4800 աշխատակից ունեցող ընկերության կոլեկտիվի ավելի քան 80%-ը տեղական համայնքներից է՝ ապահովելով կայուն աշխատանքի հնարավորություններ հատկապես Սյունիքում։
ԶՊՄԿ-ի նշանակալի ներդրումն արտահայտվում է նաև հարկային պատասխանատվությամբ։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ ընկերությունը շուրջ 41.7 միլիարդ դրամ հարկային վճարումներով գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը։ Այս ցուցանիշը վկայում է ընկերության կարևոր դերի մասին պետական բյուջեի ձևավորման գործում։
Past.am-ի դիտարկմամբ՝ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը միայն արտադրական ծավալներով չի սահմանափակվում․ ընկերությունը հազարավոր ընտանիքների համար աշխատանքի աղբյուր է և խոշոր հարկային ներդրումներով մասնակցում երկրի տնտեսական կյանքին։
Past.am-ը կարևորում է այն գործատուների դերը, որոնք ապահովում են զբաղվածություն մարզերում և իրենց հարկային վճարումներով նպաստում հանրային կարիքների ֆինանսավորմանը։ ԶՊՄԿ-ի օրինակը ցույց է տալիս, թե որքան կարևոր կարող է լինել խոշոր արդյունաբերական ընկերության ներդրումը ինչպես տեղական համայնքների, այնպես էլ երկրի տնտեսության համար։