Ոսկին թանկանում է ԱՄՆ տնտեսության օգնության փաթեթի սպասման ֆոնին
Հինգշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է, ներդրողները շարունակում են հետեւել ԱՄՆ տնտեսության խթանման վերաբերյալ որոշումը ընդունելուն, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինն աճել է 0,28 տոկոսով կամ 5,4 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1844,05 դոլարի: Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,5 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 24,11 դոլարի:
Հինգշաբթի ոսկու արժեքն աճում է չորեքշաբթի գրեթե 2 տոկոսով նվազելուց հետո: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների եւ մշակումների հետ կապված լուրերը մեծացնում են ռիսկային ակտիվների պահանջարկը՝ նվազեցնելով ավելի հուսալի ոսկու հանդեպ հետաքրքրությունը:
Ընթացիկ շաբաթ Մեծ Բրիտանիայում սկսվել է բնակչության պատվաստումը՝ Pfizer եւ BioNTech ընկերությունների պատվաստանյութերի օգտագործմամբ: Ընկերությունների համատեղ մշակման արդյունավետությունը հաստատել է նաեւ ամերիկյան կարգավորողը:
Դրանից բացի, սակարկությունների մասնակիցները կենտրոնացած են կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում ԱՄՆ տնտեսության աջակցության միջոցառումների քննարկումների գործընթացի վրա: Երեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը առաջարկել էր 916 մլրդ դոլարի փաթեթ, ավելի վաղ երկու կուսակցություններն ավելի քիչ գումար էին առաջարկում՝ 908 մլրդ դոլար:
Այս ֆոնին նվազում է դոլարի ինդեքսը, ինչն աջակցում է ոսկու գնանշումներին: Թանկարժեք մետաղն ավելի է ձեռնտու է դառնում այլ արժույթներ տնօրինողների համար: