Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառով
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ երկրում աշակերտների և ուսանողների բողոքի ակցիաների ֆոնին։
Հանդիպումը կկայանա այսօր երեկոյան Ելիսեյան պալատում։ Խորհրդակցությանը կմասնակցեն Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն և ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆֆրեն։
Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ երեքշաբթի ամբողջ երկրում անցկացված ցույցերին մասնակցել է 256 հազար ավագ դպրոցի աշակերտ և ուսանող։ Միաժամանակ, արհմիությունները շարունակում են մասնակիցների թիվը գնահատել գրեթե երկու անգամ ավելի բարձր։
Հետևեք մեզ՝ այստեղ