Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում
ՀասարակությունԱդրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ տարածք է գրավել (ֆիզիկական ներկայություն):
Դրանից հետո (2022-2023 թթ ընթացքում) ադրբեջանցիներն այս շրջանում իրականացրել են զգալի ինժեներական աշխատանքներ:
Սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Բաքվի գործողություններն այդքանով չեն սահմանափակվել: 2026 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի արբանյակային լուսանկարներում երևում է նոր և ընդլայնված դիրքային ենթակառուցվածք:Մի շարք հատվածներում իրականացված աշխատանքների ծավալը (ճանապարհների ընդլայնում, դիրքերի կահավորում և լայնացում) վկայում է ոչ թե եզակի գործողությունների, այլ համալիր դիրքային ենթակառուցվածքի զարգացման մասին:
Հատկանշական է, որ աշխատանքներն իրականացվել են նախկին խորհրդային սահմանից 1,2 կմ -ից 6 կմ հեռավորության վրա գտնվող դիրքերի հատվածում (ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1974 թ. տեղագրական քարտեզով այդ դիրքերը գտնվում են Հայկական ԽՍՀ տարածքում):
Ընդ որում, ռազմական ենթակառուցվածքի ամրապնդումն ու ընդլայնումը տեղի է ունեցել սահմանազատման գործընթացը խորհրդային քարտեզների հիման վրա սկսելուց, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո:
Հետևեք մեզ՝ այստեղ