Այս սենյակային բույսերը վտագավոր են
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան հայտնել է մարդու առողջության համար վտանգավոր մի քանի սենյակային բույսերի մասին: Այս մասին գրել է «Царьград»-ը:
Նա պարզաբանել է, որ դիֆենբախիայի հյութը, որի բաղադրության մեջ մտնում են կալցիումի օքսալատներ, լորձաթաղանթում հայտնվելու դեպքում կարող է կոկորդի այտուց հարուցել:
Օդային արմատներ ունեցող մշտադալար լիանա մոնստերան գիշերը մեծ քանակությամբ ածխաթթու գազ է արտանետում, ինչի պատճառով այն տանը, հատկապես՝ ննջարանում, պահելը վտանգավոր է: Մալիշևան շեշտել է, որ մոնստերան ոչ մի դեպքում չի կարելի պահել մանկապարտեզներում և դպրոցներում:
Բժշկուհին նաև նշել է, որ անթուրիումը, որը խթանում է հիստամինի արտազատումը, կարող է ուժեղ ալերգիկ ռեակցիա առաջացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը