Հայերեն
Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան 

Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ստեղծագործական միություններին պատկանող գույքերի շուրջ վերջին տարիներին անընդհատ աղմկոտ գործընթացներ են տեղի ունենում։ Ժամանակին այս միություններին և արվեստագետներին խրախուսելու համար հատկացվել էին երկրի լավագույն տարածքներն ու հանգստյան գոտիները, որոնք այսօր, ցավոք, հայտնվում են մասնավոր բիզնես շահերի կիզակետում, իսկ դրանց պահպանման պատրվակով իրականացվող գործարքները հաճախ մթագնվում են անհասկանալի սխեմաներով։

«Փաստ» թերթին դեռ շաբաթներ առաջ դիմել էին Հայաստանի կոմպոզիտորների միության մի քանի անդամներ՝ տեղեկացնելով, որ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը երկարաժամկետ վարձակալության է տրվելու արտասահմանյան ինչ-որ ընկերության։ Միության նախագահ Արամ Սաթյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ այդ հարցը քննարկվել է միության վարչությունում, և թեպետ կա գաղափար, նաև որոշակի գործընթաց, սակայն այս պահին որևէ առարկայական, շոշափելի արդյունք չկա։ Մեր նախորդ հրապարակումից հետո «Փաստին» տեղեկություններ հասան, որ հոկտեմբերին ավարտվում է ՀԿՄ նախագահի պաշտոնավարման ժամկետը, և երաժշտական համայնքում կասկածներ ունեն, որ ցանկություն կա գործարքը կնքել մինչ այդ։ Մեր հրապարակմանն արձագանքել են նաև մի քանի կոմպոզիտորներ։

Մասնավորաբար, Երվանդ Երկանյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ է՝ չի հաճախում Կոմպոզիտորների միություն: «Միայն կարող եմ ասել, որ Դիլիջանի ստեղծագործական տան դահլիճը վերանորոգման շատ լուրջ կարիք ունի՝ հիմքից սկսած։ Եթե դա կապված է նրա հետ, որ դրա միջոցով կարող են դրական ուղղությամբ ինչ-որ փոփոխություններ կատարել, սա մի հարց է, իսկ ուրիշ բան է, եթե պարզապես ուզում են վարձով տալ դրամ աշխատելու համար։ Սրանք տարբեր բաներ են»,-ասաց կոմպոզիտորը։

Ավետիս Բերբերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, ըստ էության, դա պարզապես խոսակցություն է. «Որևէ որոշում որևէ ձևաչափով չկա։ Վարձակալության կամ որոշակի այլ ձևաչափով կարելի է աշխատել, բայց ի՞նչ է իրենից ներկայացնում այդ տեսակի առաջարկությունը։ Միանշանակ է մեկ բան՝ Միության սեփականություն հանդիսացող Դիլիջանի հանգստյան տունը չի կարող պարզապես ինչ-որ մի ձևաչափով հանձնվել վարձակալության՝ չիմանալով, թե ինչպես է այն օգտագործվելու։ Չի կարելի միության անդամների, կոմպոզիտորների ստեղծագործական հանգստյան տանը վնաս հասցնել։ Առաջինը ես դեմ կլինեմ նրան, որ դա ի վնաս միությանը լինի։ Այստեղ հարցեր չկան։ Կարող են լինել որոշակի առաջարկություններ տարբեր կազմակերպություններից տարբեր ծրագրեր իրականացնելու համար, բայց այս պահին որևէ լուրջ գործընթաց այս հարցի շուրջ չկա»։

Երվանդ Երզնկյանն էլ կարծում է՝ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ այն տունը, որտեղ այդքան երաժշտություն է գրվել, տրվի վարձակալությամբ, և պարզ չէ, թե ում։ «Պետք է նաև հստակ իմանալ, թե ինչ կազմակերպության մասին է խոսքը։ Եթե դա արտասահմանյան կազմակերպություն է, դա դեռ չի նշանակում, որ այդ ամբողջ գործընթացը լուրջ է։ Հիմա դրա ժամանակը չէ, նույնիսկ չպետք է թույլ տանք, որ այդ մասին խոսակցություններ լինեն»,ասաց Երվանդ Երզնկյանը։

Կոմպոզիտորներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ միաժամանակ և՛ զարմացած, և՛ շատ վրդովված է նման լուրերից։ «Եթե լուրերը ճիշտ են, ապա այստեղ մեկ հարց է առաջ գալիս՝ ի՞նչ իրավունքով է ստեղծագործական տունը վարձակալությամբ տրվում։ Տարիներ շարունակ միության շենք անգամ չեմ մտնում ստեղծագործական մթնոլորտի պատճառով։ Հիմա ամեն ինչ շատ տխուր վիճակում է։ Իսկ առաջ Դիլիջանը երաժշտական կենտրոն էր։ Դա, իհարկե, Էդվարդ Միրզոյանի շնորհքն է, որ ժամանակին գտել էր դիլիջանյան այդ գողտրիկ անկյունը։ Ամեն տարի հավաքվում էին մեծագույն երաժիշտներ ամբողջ աշխարհից։ Քաղաքն ապրում էր շատ հետաքրքիր երաժշտական կյանքով։ Կցանկանայի, որ հիմա էլ նույնը լիներ։ Այն կարող էր ամբողջ աշխարհի համար երաժշտական կենտրոն դառնալ, այլ ոչ թե վերածվեր, օրինակ՝ սովորական հյուրանոցային համալիրի»,-նշեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութ