Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի
Հասարակություն
Ճանապարհային դեպարտամենտը հաղորդագրություն է տարածել․
Ռանչպար բնակավայր տանող կամրջի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ընթացքի մեջ են 13կմ ճանապարհահատվածի, այդ թվում՝ կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման աշխատանքները։
Սակայն փլուզման պատճառով կամուրջն առանձնացվել է ընդհանուր նախագծից, և այն հրատապության կարգով ժամանակավոր կվերականգնվի, մինչև հիմնական աշխատանքների մեկնարկը։Կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքները կմեկնարկեն հնարավորինս շուտ։
Միաժամանակ վարորդներին առաջարկում ենք երթևեկության համար փակ կամուրջը շրջանցող հետևյալ 2 ուղղությունները՝1. Մ-2 ավտոճանապարհից Ռանչպար երթևեկել Դիմիտրովի տրանսպորտային հանգույցից դեպի Արաքսավան (Տ-2-28), այնուհետև՝ դեպի Ռանչպար բնակավայր։
2. Մ-3 ավտոճանապարհից դեպի Ռանչպար բնակավայր երթևեկել Հ-12-ով՝ Ջրառատ և Արաքս բնակավայրերով։
Հետևեք մեզ՝ այստեղ