Բժիշկը նշել է սև հացի վնասակարության մասին
ՀասարակությունՍև հացը, որպես կանոն, խորհուրդ են տալիս երկրորդ տեսակի դիաբետով հիվանդներին: Սակայն բրիտանացի սննդաբան Մայքլ Մոսլին նշել է, որ սպիտակ հացը սևով փոխարինելը կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը: Նյութը վերցրել ենք lenta.ru կայքից:
Բժիշկը պարզաբանել է, որ խանութներում սև հացի փոխարեն կարող են վաճառել ներկված սպիտակ հացը: Այդպիսի հացը պարունակում է համային հավելումներ, որոնք նպաստում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը:
Մոսլիի համաձայն՝ դիաբետ ունեցող մարդկանց համար օգտակար է օգտագործել բլղուր, աշորա, գարի, շագանակագույն բրինձ, հնդկաձավար: Սննդաբանը գտնում է, որ այս մթերքները պարունակում են բարձ ածխաջրեր, որոնք դանդաղորեն ներծծվում են արյան մեջ և չեն կարող բարձրացնել շաքարի մակարդակը: Միևնույն ժամանակ, նրանք պարունակում են մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են աղիների միկրոֆլորայի պահպանման համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը