Հայերեն
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» 

Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա Կոստանյան

Քաղաքականություն
Սոցիալական ցանցի Հայաստանի անկախությունն անցնում է երկու զուգահեռ իրականություններով․ 1991-ին հանրահռչակված, վերականգնված ու նվաճված անկախությունը և նիկոլյան Հայաստանի ԱՆԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ։

Առաջինի պարագայում շատ քիչ հայեր ունեն գիտակցում և արժևորում՝ հարյուրամյակների մաքառումից հետո վերակերտված պետության հանդեպ պատասխանատվության, պահպանության ու ամրապնդման։ Երկրորդի դեպքում՝ կեղծ ու հնարված նորագոյացությամբ անհեթեթ, օտարածին, թշնամուց թելադրվող օրակարգերը մի ամբողջ ազգի վզին փաթաթելու հետևողական դրսևորում, փաթեթավորված անվերջանալի, թմրեցնող խնջույքների կերուխումով, արհեստական տեխնոլոգիաների շքեղ, գունազարդ պճնանքով՝ գերող, գայթակղող ու կործանարար։

Անշուշտ, շարքային մարդուն դժվար է դիմակայել նման գայթակղություններին, երբ աչքերի տեսածն ավելի հուսադրող է թվում, քան այն ճանապարհը, որին պիտի ձգտեն, երազեն, ջանք դնեն, պայքարեն ու մեծ անձնազոհություններով հասնեն։ Չեմ մեղադրում, քանզի քչերին է տրված դիմանալ քայքայիչ գայթակղությանը, չտրվել սադրանքին, անցնել Գողգոթայի քարքարոտ ու փշոտ ճանապարհը, հասնել բաղձալի երազանքին ու նոր միայն վայելել պայքարի քաղցր պտուղները՝ թեկուզև կյանքի մայրամուտին։

Այսօր հազարավոր շքեղ բառեր կձոնվեն անկախության օրվա առթիվ, բազմաթիվ երգեր կերգվեն խնջույքներին՝ խելակորույս պարերով ու գեհենի աղաղակներով լի։ Եվ այդ աղմուկի մեջ, ցավոք, կմոռացվի ամենակարևորը. անկախությունը մի անմեղ ու խոցելի մանուկ է, որին պետք է փայփայել, խնամել, սնել ու զորացնել։ Այն չի կարող մեծանալ միայն հրավառությունների լույսի ներքո և չի ամրանա բարձրագոչ ու կեղծ ճառերից:

Անկախությունը դժվար ճանապարհ է, և մենք այն չենք ժառանգել՝ պարզապես վայելելու և մսխելու համար։ Մեզ վստահվել է՝ պահելու և հաջորդ սերնդին ավելի ուժեղ, ավելի ապահով ու ավելի ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ փոխանցելու համար։ Եվ հենց այստեղ է անկախության ամենամեծ փորձությունը։

Ունենք հնարավորություն ընտրելու՝ ապրե՞լ մեզ համար հարմարեցված պատրանքի մեջ, թե՞ վերադառնալ իրականություն, որտեղ պետությունը նորից կդառնա ոչ թե հանդիսությունների բեմ, այլ ազգապահպանության համընդհանուր տուն, որի պատերը կարող են ճաքեր ունենալ, որի տանիքը կարող է ամրացման կարիք ունենա, որի բակը կարող է անբարեկարգ լինել, բայց որը միայն մերն է։ Եվ եթե մերն է՝ ուրեմն մենք ենք պատասխանատու այն նորոգելու, ամրացնելու ու գեղեցկացնելու համար`առանց թշնամու թելադրանքի։

Հայաստանին այսօր ամենից շատ պետք է սթափություն, խոհեմություն և ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ` միտումնավոր սարքվող անվերջանալի թմրեցնող տոներից։ Ո'չ, սա հուսահատության գիրկն ընկնելու կոչ չէ, պարզապես ահազանգ` արթնանալու պետության ներսում ներդրված օտարածին տարրերի ներարկած ԹՄՐԱՆՅՈՒԹԻՑ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստանձնելու առաջարկ՝ ճանապարհի ամենաբարդ մասը միասին անցնելու համար։

35 տարին պատմության հեռուներից նշմարվող ընդամենը մեկ ակնթարթ է, ակնթարթ, որի ընթացքում մենք ազատվել ենք, վերագտել ենք ինքներս մեզ, հետո սխալվել, պարտվել, կորցրել և հուսալքվել ենք։ Բայց դեռ կանգուն ենք։ Եվ քանի դեռ կանգուն ենք՝ ամեն ինչ ավարտված չէ։

Անկախության հաջորդ տասնամյակը պիտի լինի հենց այն ժամանակը, երբ վերջապես կսովորենք ԱՊՐԵԼ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ պատասխանատու, արժանապատիվ, իսկապես ինքնիշխան ու վերականգնված, ոչ միայն անցած ճանապարհի հիշողությամբ, այլ նպատակով, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում թողնել մեզանից հետո։

Թող հույսն ու ցանկությունը վերջապես գործ դառնան` ազգային կամքով ու կարողությամբ։

Հ.Գ. AI-ին հրահանգեցի պատկերել ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ` անկախության տոնի խորհրդանիշով, ու ստացավ այս պատկերը, մի բան գիտի:
 
Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ Մխիթարյան