Հայերեն
«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»

Առողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքում

Հասարակություն

Iravaban.net-ը ուսումնասիրել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև «Դեղերի մասին» և «Կատարողական վարույթի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգի մի շարք առանցքային կարգավորումներ՝ ապահովագրավճարների վճարումից մինչև չվճարված պարտավորությունների գանձում, դեղերի գների կարգավորում, անձնական տվյալների մշակում և համակարգում բնակչության նոր խմբերի ընդգրկում։

Փոփոխությունների անհրաժեշտությունը, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է ԱՀԱ համակարգի ներդրման և գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով, ինչպես նաև գործող կարգավորումները ավելի հստակ և գործնական դարձնելու անհրաժեշտությամբ։

Ի՞նչն է փոխվելու

Նախագծերի փաթեթը մի շարք փոփոխություններ է նախատեսում առողջության համընդհանուր ապահովագրության գործող համակարգում։

Մասնավորապես՝ առաջարկվում է հստակեցնել.

ապահովագրված անձանց շրջանակը և նրանց կարգավիճակները,
ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը,
ապահովագրավճարների չվճարման դեպքում կիրառվող ընթացակարգերը,
բժշկական ծառայությունների և դեղերի հատուցման կանոնները,
ԱՀԱ ռեգիստրում անձնական տվյալների մշակման հիմքերը,
Հիմնադրամի որոշումների բողոքարկման մեխանիզմները,
համակարգում բնակչության նոր խմբերի աստիճանական ընդգրկման անցումային դրույթները։

Այսինքն՝ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն ապահովագրավճարի չափին կամ վճարման կարգին, այլև այն հարցին, թե ով է համարվում ապահովագրված, ինչ պարտավորություններ ունի և ինչ կարող է տեղի ունենալ պարտավորությունը չկատարելու դեպքում։

Ո՞վքեր են ընդգրկվելու նոր կարգավորումներում

Նախագծով նախատեսվում է հստակեցնել բնակչության տարբեր խմբերի՝ ԱՀԱ համակարգում ընդգրկվելու և ապահովագրավճար վճարելու հետ կապված կարգավորումները։

Առանձին փոփոխություններ վերաբերում են, մասնավորապես՝

վարձու աշխատողներին,
անհատ ձեռնարկատերերին,
նոտարներին,
որոշակի եկամուտներ ստացող անձանց,
մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձանց,
փոխկապակցված անձանց։

Միաժամանակ նախատեսվում է կարգավորել նաև այն դեպքերը, երբ անձի կարգավիճակը փոխվում է, օրինակ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման, մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում։

Որքա՞ն է ապահովագրավճարը

Նախագծով նախատեսվում են տարբեր չափերի վճարումներ՝ կախված անձի կարգավիճակից և եկամտի չափից։

Մասնավորապես, 2026 թվականի դեկտեմբեր ամսվա և դրան հաջորդող ժամանակահատվածի համար նախատեսվում է, որ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող որոշ վարձու աշխատողների դեպքում ամսական 6400 դրամ ապահովագրավճարից՝

2000 դրամը կպահվի աշխատողի աշխատավարձից,
4400 դրամը կվճարի գործատուն իր միջոցների հաշվին։

200 001-ից մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացող որոշ աշխատողների դեպքում նախատեսվում է 4800 դրամի չափով վճարում։

Իսկ 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ունեցող անձանց համար նախատեսվում է ապահովագրավճարի ամսական դրույքաչափի 100 տոկոսի վճարում։

Այս կարգավորումների նպատակն այն է, որ ԱՀԱ համակարգում բնակչության նոր խմբերի ներգրավման գործընթացը իրականացվի աստիճանաբար՝ միաժամանակ որոշ խմբերի համար նախատեսելով պետական ֆինանսավորում կամ սուբսիդավորում։

Ի՞նչ է տեղի ունենում, եթե ապահովագրավճարը չի վճարվում

Նախագծի կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է ապահովագրավճարի գծով պարտավորությունների գանձմանը։

Եթե հարկային մարմնի կողմից հսկողության չենթարկվող ինքնուրույն վճարող ապահովագրված անձը երեք ամիս անընդմեջ չի վճարում ապահովագրավճարը, կամ ապահովագրված անձի կարգավիճակը դադարելիս ունի ապահովագրավճարի գծով պարտավորություն, ԱՀԱ հիմնադրամը կարող է նախաձեռնել դրամական միջոցներ վճարելուն պարտավորեցնելու վարույթ։

Սկզբում անձը պետք է ծանուցվի պարտավորության մասին և հնարավորություն ունենա այն մարելու։

Ծանուցումը ստանալուց հետո անձին տրվում է երեք ամիս՝ պարտավորությունը միանվագ կամ տարաժամկետ մարելու համար։

Եթե անձը գտնում է, որ պարտավորությունն առաջացել է սխալ հաշվարկի կամ այլ սխալի հետևանքով, նա կարող է այդ մասին տեղեկացնել Հիմնադրամին։

Կարո՞ղ է Հիմնադրամի որոշումը բողոքարկվել

Եթե պարտավորությունը չի մարվում, Հիմնադրամի գլխավոր տնօրենը կարող է որոշում ընդունել անձին դրամական միջոցներ վճարելուն պարտավորեցնելու մասին։

Այդ որոշումը անձը կարող է բողոքարկել 15-օրյա ժամկետում՝ Հիմնադրամի գլխավոր տնօրենին ներկայացնելով օրենքով նախատեսված տվյալներն ու պահանջը։

Բողոքի ներկայացումը կասեցնում է պարտավորեցնող որոշման կատարումը։

Եթե բողոքի արդյունքում որոշումը մնում է ուժի մեջ, այն կարող է դառնալ անբողոքարկելի և ենթակա լինել կատարման «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։

Ի՞նչ կապ ունի այստեղ հարկադիր կատարումը

Փաթեթի առանձին նախագծով առաջարկվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով նախատեսված հարկադիր կատարման ակտերի ցանկում ներառել նաև ԱՀԱ հիմնադրամի որոշումները։

Այսինքն՝ օրենքով նախատեսված դեպքերում Հիմնադրամի պարտավորեցնող որոշումը կարող է հիմք հանդիսանալ կատարողական վարույթ սկսելու համար։

Հիմնավորման համաձայն՝ նման մեխանիզմի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԱՀԱ համակարգում ինքնուրույն ապահովագրավճար վճարողների թիվը կարող է մեծ լինել, և յուրաքանչյուր չվճարված պարտավորության համար դատարան դիմելը կարող է ժամանակատար և ծախսատար լինել։

Ի՞նչ է փոխվելու դեղերի մասով

Փոփոխություններ են նախատեսվում նաև դեղերի գների և դրանց հատուցման կարգավորման ոլորտում։

Նախագծով առաջարկվում է ավելի ճկուն դարձնել դեղի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի վերանայման գործընթացը՝ այդ չափերը տարվա ընթացքում վերանայելու, այդ թվում՝ նվազեցնելու հնարավորություն տալով։

Միաժամանակ ԱՀԱ օրենքում նախատեսվում է սահմանել, որ ապահովագրական փաթեթի և բժշկական օգնության նվազագույն ծավալի շրջանակում դեղատներից բաց թողնվող դեղերի գները ենթակա են պետական կարգավորման՝ «Դեղերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

Ո՞վ է վճարելու ցածր աշխատավարձ ստացող աշխատողների ապահովագրավճարի մի մասը

Նախագծով նախատեսվում է պետական բյուջեի հաշվին սուբսիդավորում։

Հիմնավորման համաձայն՝ 2027 թվականի ԱՀԱ ապահովագրավճարի սուբսիդավորման բազային բյուջեով նախատեսվում է շուրջ 196.47 մլրդ դրամ հատկացում։

Այդ թվում՝ շուրջ 179.99 մլրդ դրամ նախատեսվում է օրենքով սահմանված ապահովագրավճար չվճարողների խմբերի համար, իսկ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողների սուբսիդավորման համար՝ շուրջ 16.48 մլրդ դրամ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողների թիվը գնահատվել է 275 801 շահառու։

Ի՞նչ է փոխվելու անձնական տվյալների մասով

Նախագծով հստակեցվում են ԱՀԱ ռեգիստրում անձնական տվյալների մշակման իրավական հիմքերն ու նպատակները։

Նախատեսվում է, որ ռեգիստրում ապահովագրված անձանց տվյալները կարող են մշակվել առանց նրանց համաձայնության՝ օրենքով սահմանված նպատակներով, այդ թվում՝ ապահովագրական փաթեթի տրամադրման, հատուցումների իրականացման, համակարգի կառավարման, վիճակագրության, մշտադիտարկման և պետական վերահսկողության նպատակներով։

Միաժամանակ նախագիծը տարբերակում է գաղտնի և ոչ գաղտնի տեղեկությունները և նախատեսում է որոշ ոչ գաղտնի տվյալների փոխանցման կամ հրապարակման հնարավորություն՝ օրենքով սահմանված նպատակներով և կարգով։

Ի՞նչ է լինելու ապահովագրված անձի կարգավիճակի հետ

Նախագծով նախատեսվում են մի շարք դեպքեր, որոնց դեպքում ապահովագրված անձի կարգավիճակը կարող է դադարել։

Օրինակ՝ որոշ խմբերի դեպքում կարգավիճակի դադարեցումը կարող է կապված լինել ապահովագրավճարի վճարման ենթակա ժամանակահատվածի ավարտի հետ։

Առանձին կարգավորում է նախատեսվում նաև այն անձանց համար, որոնք դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով ենթարկվել են ազատազրկման հետ կապված պատժի։

Միաժամանակ հատուկ կանոններ են նախատեսվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար։

Ե՞րբ են նախատեսվում փոփոխությունները

Օրենքների հիմնական մասը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Մի շարք առանձին դրույթներ նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծերի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունները պետք է ապահովեն ԱՀԱ համակարգի առավել հստակ և արդյունավետ գործարկումը։

Մասնավորապես՝ նախատեսվում է.

հստակեցնել ապահովագրավճարների վճարման պարտավորությունները,
ստեղծել չվճարված գումարների գանձման ավելի արդյունավետ մեխանիզմ,
կարգավորել Հիմնադրամի որոշումների բողոքարկումը,
կատարելագործել դեղերի գների և հատուցումների կարգավորումը,
հստակեցնել անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը,
ապահովել բնակչության նոր խմբերի աստիճանական ընդգրկումը ԱՀԱ համակարգում,
բարձրացնել համակարգի կառավարման և ֆինանսական կայունության մակարդակը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետՀեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄՆիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5%«Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցներըՈրքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»