ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին
ՄիջազգայինՌուսաստանի բանակը շարունակել է հարվածները Ուկրաինայի այն նավահանգիստներին և նավերին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։
ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով խոցվել են Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող երկու նավ, ինչպես նաև Հարավային նավահանգստում բեռնման աշխատանքների մեջ գտնվող երկաթուղային կազմ։
ՌԴ նախարարությունից հայտնել են նաև, որ շարունակվել են հարվածները Ուկրաինայի արևմտյան շրջանների երկաթուղային ենթակառուցվածքին։
Հետևեք մեզ՝ այստեղ