Հայերեն
Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»

Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ օտարերկրյա դեսպանների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցերն Արցախի բռնազավթված տարածքներ վաղուց պարբերական բնույթ են կրում և դարձել են Բաքվի քաղաքական գործիքակազմի ամենաակտիվ մեխանիզմներից մեկը։ Օրերս էլ տեղի ունեցավ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հերթական մեծամասշտաբ այցը դեպի Արցախի տարածքներ. ի դեպ, դա արդեն 22-րդ նման այցն էր 2020 թվականից ի վեր։ Այս թիվն ինքնին խոսուն է. այն վկայում է ոչ թե պատահական միջոցառումների, այլ խորապես մտածված, պլանավորված և համակարգված քարոզչական արշավի մասին ։

Այցին մասնակցում էին շուրջ 150 դիվանագետներ և ներկայացուցիչներ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից։ Դեսպաններն այցելել են Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ և Քարվաճառ՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքներին։ Երբ մենք խոսում ենք այս թվերի և աշխարհագրության մասին, պետք է հասկանանք, որ դրանք պատահականության արդյունք չեն։ Ադրբեջանը ներդրումներ է կատարում ոչ միայն ճանապարհների, օդանավակայանների և շենքերի կառուցման մեջ, այլև, թերևս առաջին հերթին, պատմության վերագրման, յուրացման, ինքնության վերաձևակերպման և այդ ամենի միջազգային լեգիտիմացման մեջ։

Ադրբեջանն այսպիսի այցերով մի շարք փոխկապակցված նպատակներ է հետապնդում, որոնցից յուրաքանչյուրը զգույշ, չափակշռված է և ծառայում է ընդհանուր ռազմավարությանը։ Առաջին և հիմնական նպատակը միջազգային հանրությանը ցույց տալն է, որ օտարերկրյա պետությունները դե ֆակտո ընդունում են Ադրբեջանի վերահսկողությունը Արցախի ամբողջ տարածքի նկատմամբ։ Սա դիվանագիտական պրակտիկայի հին, բայց միշտ արդյունավետ մեթոդ է. երբ տասնյակ պետությունների դեսպանները ֆիզիկապես ներկա են գտնվում որևէ տարածքում՝ որպես որևէ պետության հյուրեր, քաղաքական իմաստ ունի՝ անկախ նրանից, թե այդ պետությունների պաշտոնական դիրքորոշումն ինչպիսինն է։ Ներկայությունը, կարծես, հավանության նշան է։ Յուրաքանչյուր լուսանկար, յուրաքանչյուր ձեռքսեղմում, յուրաքանչյուր մատնանշում ենթակառուցվածքի օբյեկտի վրա դառնում է նյութ, որը հետագայում օգտագործվում է միջազգային հարթակներում՝ որպես «իբր» ընդունվածության ապացույց։

Երկրորդ նպատակը դիվանագետներին ներկայացնելն է իրենց կողմից իրականացվող քաղաքաշինական ծրագրերը, նոր մզկիթների կառուցումը և մշակութային վերափոխումները։ Այստեղ էլ երևում է խորամանկության բարձր աստիճանը։ Ադրբեջանական կողմը չի ներկայացնում իրավիճակն այնպես, ինչպես կա, այլ կառուցում է պատում-հորինվածք, որի համաձայն, տարածաշրջանում ընթանում է «վերածնունդ», «զարգացում» և «մշակութային հարստացում», իսկ այդ «պատումի» մեջ հայկական բնիկ բնակչությունը, հայկական եկեղեցիները, խաչքարերն ու մշակութային շերտը կա՛մ բացակայում են, կա՛մ վերագրվում են այլ ժողովուրդների։ Այդպիսով, Ադրբեջանը ցանկանում է լեգիտիմացնել իր կողմից Արցախի բռնազավթումը՝ այն մատուցելով ոչ թե որպես ուժի կիրառման և բնակչության բռնագաղթի արդյունք, այլ որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»՝ կցելով դրան մշակութային և քաղաքակրթական առաքելության կեղծ պատկերացում։

Արժե հիշել, որ ավելի վաղ՝ հատկապես 2021-2022 թվականներին, երբ Ադրբեջանը կազմակերպում էր առաջին դիվանագիտական այցերը դեպի Շուշի, զարգացավ մեծ քաղաքական սկանդալ։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները բազմիցս դեմ են արտահայտվել և հրաժարվել մասնակցել Բաքվի կողմից կազմակերպված պաշտոնական ուղևորություններին դեպի Շուշի։ Որոշ այցերից հրաժարվել էր նաև Ռուսաստանի դեսպանը։ Այս փաստը չափազանց կարևոր է, քանի որ ցույց է տալիս, որ միջազգային հանրության զգալի մասը (առնվազն սկզբնական շրջանում) գիտակցում էր այս այցերի քաղաքական բնույթը և չէր ցանկանում դառնալ Բաքվի քարոզչական խաղի գործիք։

Սակայն ժամանակի ընթացքում տեղի ունեցավ նուրբ փոփոխություն. դիվանագիտական դիմադրությունը թուլացավ, բոյկոտի գիծը խզվեց, և այսօր արդեն 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչները մասնակցում են այցերին, որոնցից մի քանի տարի առաջ հրաժարվում էին աշխարհի առաջատար պետությունների դեսպանները։ Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց։ Թերևս փոխվեց այն, որ Ադրբեջանը հետևողականորեն և համակարգված կերպով շարունակեց իր աշխատանքը, իսկ հայկական կողմի դիմադրությունն ու միջազգային գործընկերների հետ աշխատանքը գործնականում դադարեցին գոյություն ունենալ։ Դիվանագիտության մեջ վակուումը երբեք չի մնում վակուում. այն լցվում է ավելի ակտիվ ու ավելի նպատակաուղղված կողմի «ձեռքով», և այսօր մենք հենց սրա ականատեսն ենք։

Հատկապես ցայտուն է այդ աշխատանքի բովանդակային կողմը։ Այս անգամ Գանձասարում ունեցած իր ելույթում Հիքմեթ Հաջիևը վանքը հռչակեց որպես «Կովկասյան Աղվանքի» մշակութային ժառանգություն։ Նա հայտարարեց, թե իբր հայկական կողմն անցած տարիներին «ձևափոխել է» հուշարձանի իրական տեսքը։ Այստեղ մենք հանդիպում ենք ադրբեջանական պատմական քարոզչության ամենախորունկ և ամենավտանգավոր հատվածին։ Գանձասարը, որը հայկական ճարտարապետության բացառիկ մարգարիտներից է, որի արձանագրությունները, խաչքարերն ու շինարարական շերտը դարեր շարունակ փաստել են իր հայկական ծագումը, հանկարծակի հայտարարվում է «աղվանական»։

Այս մեթոդը նորություն չէ. այն կիրառվել է տասնամյակներ շարունակ Նախիջևանի հին Ջուղայի խաչքարերի, Արցախի հարյուրավոր եկեղեցիների ու վանական համալիրների նկատմամբ։ Եվ դրա տրամաբանությունը պարզ է. եթե հնարավոր չէ ժխտել հուշարձանի գոյությունը, ապա պետք է փոխել նրա պատկանելությունը։ Սա մշակութային յուրացման դասական սխեմա է, որն ուղղված է ապագայի համար իրավական և պատմական «հիմքեր» ստեղծելուն։ Վաղը չէ մյուս օրը հարց է ծագելու, թե ո՞ւմ է պատկանում այս ժառանգությունը, իսկ Բաքուն արդեն պատրաստված պատասխան կունենա, որը տարիներ շարունակ արմատավորվել է դիվանագետների, լրագրողների և միջազգային կարծիք ձևավորողների գիտակցության մեջ։ Դեպքը, սակայն, հասնում է անգամ ծայրահեղ աբսուրդի։ Համացանցում տարածված տեսանյութերի համաձայն, Հաջիևը դիվանագետներին է ներկայացրել թանգարանային վերատպության մի գիրք (մուլ յաժ), որի դատարկ էջերը փորձել է մատուցել որպես «հայերի կողմից պատմությունը կեղծելու» կամ «պատմություն չունենալու» ապացույց։

Ադրբեջանի այսպիսի կեղծարարության դեմ կան առանձին մասնագետների, գիտնականների, հասարակական կազմակերպությունների և համացանցային ակտիվիստների ջանքերը, սակայն դրանք չեն կարող փոխարինել պետության ռեսուրսին, պետության դիվանագիտական ապարատին, պետության համակարգված ռազմավարությանը։ Հայ պատմաբանները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և մշակութային ժառանգության պահպանման կազմակերպությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի այս քաղաքականությունը։ Նրանք ահազանգում են, որ Բաքուն պետական մակարդակով փորձում է ջնջել Արցախի հայկական հետքը՝ եկեղեցիները ներկայացնելով աղվանական, իսկ մյուս կոթողները, օրինակ՝ Շուշիի պատմական գերեզմանատունը կամ Ստեփանակերտի տաճարը, հիմնովին ավերելով։ Այս ահազանգերը հիմնավորված են, փաստարկված են և արձանագրված են բազմաթիվ լուսանկարներով, արբանյակային պատկերներով և դիտորդական զեկույցներով։ Սակայն ահազանգը, որն արձագանք չի ստանում պետական մակարդակով, չի վերածվում միջազգային քաղաքական նախաձեռնության, չի հասնում միջազգային դատարաններ, չի դառնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ Եվրոպայի խորհրդի հաստատական օրակարգ, մնում է օդում կախված ձայն, որը աստիճանաբար խլանում է։

Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը՝ որպես պետություն։ ՀՀ իշխանությունների կողմից պետական մակարդակով ոչ մի նախաձեռնողականություն, հակադարձում չկա. միայն ԱԺ նախագահը «ձեռքի հետ» մի ձևակերպում արեց, այն էլ՝ այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հարց ուղղեց այդ թեմայով։ Չնայած, ավելի լավ էր՝ դա էլ չասեր, այնքան լղոզված ու վախեցած էր պատասխանը. «Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են: Բայց, մյուս կողմից, լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»: Ու վերջ, մնացյալը քար լռություն են պահում: Ավելին, մինչ Ադրբեջանում դեսպաններին վերցրած պտտեցնում են Արցախի բռնազավթված տարածքներում, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հեծանվավազքով կամ Սևանում լողալով են զբաղված։ Այս հակադրությունը ոչ թե հռետորական հնարք է, այլ իրականության դառն արտացոլանք, երբ պետության բարձրագույն ղեկավարության հանրային օրակարգում ինքնության, ժառանգության և պատմական իրավունքի հարցերը բացակայում են։

Իսկ երբ դրանք փոխարինվում են մասնավոր հանգստի ու ներքաղաքական գործընթացների պատկերներով, դա ուղիղ ազդանշան է, որ այս հարցերն այլևս առաջնահերթություն չեն։ Այստեղ անհրաժեշտ է ավելի խոր ու լայն հայացք գցել խնդրի վրա, քանի որ խոսքը միայն ընթացիկ իշխանությունների գործունեության կամ անգործության մասին չէ, այլև Հայաստանի պետական մտածողության կառուցվածքային թերության մասին։

Հայկական կողմն իր ունեցած հարուստ ժառանգությունը և պատմական եղելությունները չի կարողանում ներկայացնել, իսկ Ադրբեջանը ոչ միայն հորինելով է զբաղված, այլև հորինածը ներկայացնելով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա ՂահրամանյանԽորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին