Հայերեն
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» 

«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառը

Մշակույթ

2026-ի ամառը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի համար աննախադեպ էր։ Այն հագեցած էր կրթական ուղևորություններով, միջազգային երաժշտական ակադեմիաներով, վարպետության դասերով և համերգային ելույթներով՝ երիտասարդ երաժիշտների համար բացելով նոր երկրներ, նոր մասնագիտական միջավայրեր և, ամենակարևորը, նոր հնարավորություններ։

Ընդհանուր առմամբ, ամռան ընթացքում իրականացվեց 6 կրթական ուղևորություն, որոնց մասնակցեցին 32 երիտասարդ երաժիշտներ։ Նրանք ստացան 66 վարպետության դաս և ունեցան 25 համերգային ելույթ՝ Եվրոպայի և Ռուսաստանի տարբեր հեղինակավոր երաժշտական հարթակներում։

Այս թվերից յուրաքանչյուրի հետևում մի ամբողջ պատմություն է՝ նոր փորձ, նոր ծանոթություն, նոր բեմ, նոր գիտելիք և մի երիտասարդ երաժիշտ, որը ևս մեկ քայլ առաջ է գնացել իր մասնագիտական ճանապարհին։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՄԻՋՈՑՈՎ

Ամառային կրթական ծրագրերի ընթացքում «Հայ Վիրտուոզներ»-ի երիտասարդ երաժիշտները հնարավորություն ունեցան աշխատելու միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և մանկավարժների հետ։ Յարվի Ակադեմիայում, Chieti Classica-ում, Tibor Varga երաժշտական ակադեմիայում, Youth Classics Swiss International Music Academy-ում, Ուդինեի համալսարանում և միջազգային այլ հարթակներում նրանք ոչ միայն ստացան մասնագիտական նոր գիտելիքներ, այլև հնարավորություն ունեցան անմիջապես կիրառելու դրանք բեմում։

Վարպետության դասերը լրացվեցին համերգներով, փորձերով, անսամբլային աշխատանքով և միջազգային երաժշտական միջավայրի անմիջական փորձառությամբ։ Երիտասարդ երաժիշտները հանդես եկան թե՛ որպես մենակատարներ, թե՛ անսամբլների և նվագախմբերի կազմում՝ աշխատելով տարբեր դպրոցների և երաժշտական ավանդույթների ներկայացուցիչների հետ։

ԲԵՄԸ՝ ՈՐՊԵՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ երաժշտի կրթությունը չի ավարտվում վարպետության դասասենյակում։ Յուրաքանչյուր համերգային ելույթ ևս մեկ կարևոր քայլ է՝ դեպի ինքնավստահություն, բեմական փորձ և սեփական հնարավորությունների բացահայտում։

Այս ամառ մեր երաժիշտները ելույթ ունեցան միջազգային տարբեր բեմերում՝ Պյարնուից և Սիոնից մինչև Մոսկվա, Սոչի և Ուդինե։ Նրանցից ոմանք հանդես եկան հեղինակավոր նվագախմբերի կազմում, մյուսները՝ որպես մենակատարներ կամ կամերային կազմերի անդամներ։ Իսկ որոշների համար այս հարթակները դարձան առաջին կարևոր միջազգային փորձառություններից մեկը։

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱՆ

Կրթական յուրաքանչյուր ուղևորություն ավարտվում է, բայց դրա արդյունքը շարունակում է մնալ։ Մնում են ստացած գիտելիքները, նոր մասնագիտական կապերը, բեմական փորձը, հիշողությունները և այն վստահությունը, որը ձևավորվում է այն պահին, երբ երիտասարդ երաժիշտը հայտնվում է նոր միջավայրում և հասկանում՝ «Ես կարող եմ»։

Հենց սա է այն աշխատանքի կարևորագույն արդյունքը, որի համար ստեղծվում և իրականացվում են «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթական նախաձեռնությունները։ Տաղանդը մեծ ներուժ է, բայց դրա զարգացման համար անհրաժեշտ են կրթություն, ճիշտ մասնագիտական միջավայր, փորձ և հնարավորություններ։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երիտասարդ երաժիշտ պետք է հնարավորություն ունենա տեսնելու աշխարհը, սովորելու լավագույններից, փորձելու սեփական ուժերը և բարձրանալու այն բեմերին, որոնց մասին գուցե դեռ միայն երազում է։

2026-ի այս ամառը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ կարող է ստեղծվել, երբ տաղանդը հանդիպում է հնարավորությանը։

Մենք հավատում ենք, որ կրթությունը, երաժշտությունը և փորձը կարող են փոխել երիտասարդ մարդու ամբողջ ճանապարհը։ Եվ մեր առաքելությունը հենց այստեղ է՝ բացել այդ դռները, ստեղծել այդ հնարավորությունները և աջակցել այն սերնդին, որը վաղվա երաժշտական աշխարհի մասն է լինելու։

ԷՍՏՈՆԻԱ | ՏԱԼԼԻՆ ԵՎ ՊՅԱՐՆՈՒ | ՀՈՒԼԻՍԻ 3–16

ԻՏԱԼԻԱ | ԿԻԵՏԻ | ՀՈՒԼԻՍԻ 6–12

ՇՎԵՅՑԱՐԻԱ | ՍԻՈՆ | ՀՈՒԼԻՍԻ 13–19

ՇՎԵՅՑԱՐԻԱ | ՌԱՅՆԱՈՒ ԵՎ ՑՅՈՒՐԻԽ | ՀՈՒԼԻՍԻ 10–19

ՌՈՒՍԱՍՏԱՆ | ՄՈՍԿՎԱ ԵՎ ՍՈՉԻ | ՕԳՈՍՏՈՍԻ 16–26

ԻՏԱԼԻԱ | ՈՒԴԻՆԵ | ՕԳՈՍՏՈՍԻ 18–23

Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է