Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը փախնում հրամանատարով հանդերձ. լեգենդար հրամանատար
Ես բազում անգամներ հանդիպումներ եմ ունեցել Արցախի իշխանությունների հետ, իսկ այստեղի իշխանավորներից որևէ մեկի հետ հանդիպել չեմ կարողացել: Այն կադրերը, որը նկարահանել եմ, ներկայացրել եմ Արայիկ Հարությունյանին, ներկայացրել եմ ՀՀ զինվորական ոստիկանության պետին, թե ինչպես է փախնում Սիսական գունդն իր հրամանատարով հանդերձ:
Ես զեկուցել եմ Արայիկ Հարությունյանին, ներկայացրել Զինվորական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին: Դրանից հետո հրաման է հնչել ձերբակալելու համապատասխան անձին, վերցրել են ձերբակալությունը կատարել, հետո տվել այլ պաշտոն, նշանակել Սովետաշենի գնդի հրամանատար:
Հանուն ինչի են նշանակել: Բնականաբար այդ ամեն ինչից հետո ինձ պետք է ձերբակալեին»,-այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: