Հայերեն
Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան

Ապօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվել

Հասարակություն

Այսօր Երևանի Շիրակի 49 հասցեից երկու քաղաքացի է բերման ենթարկվել։ Նրանցից մեկը քարով հարվածել և կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին։

Բանն այն է, որ այս հասցեում տարիներ շարունակ ապօրինի կերպով շինարարական աղբավայր է գործածվել։

Մասնավորապես, Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ մայրաքաղաքին պատկանող մոտ 10.000 մ² մակերեսով հողատարածքում ոչ միայն ապօրինի վագոն-տնակ է տեղադրված եղել, այլեւ դրա բնակիչները հարակից տարածքը որպես վճարովի աղբավայր են գործարկել: Մեր տեղեկություններով, շինարարական աղբով բեռնված յուրաքանչյուր ավտոմեքենայի վարորդից, ըստ բեռնատարի ծավալի՝ գանձել են 1000-ից 5000 ՀՀ դրամ գումար՝ թույլատրելով աղբը բեռնաթափել այնտեղ։ 

Այսօր, սակայն, քաղաքապետարանը պայքարում է այդ երևույթի դեմ, ինչն էլ հարուցել էր բնակիչների դժգոհությունն ու միջադեպի պատճառ դարձել։ Կատարվածը այսօր անհարկի ուղղորդված շահարկումների տեղիք տվեց և օգտագործվեց որոշակի շրջանակների կողմից։  Մինչդեռ, ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ 

Radar Armenia-ի հետ զրույցում Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը նշեց՝ աղբանոցի հետ կապված խնդիրը սկսվել է դեռ 2022 թվականից․

«Նրանք բիզնես են ծավալել։ Գումարի դիմաց թույլ են տալիս, որ մեքենաներով բերեն, այնտեղ աղբ թափեն։ Եվ, բացի դրանից, նաև իրենց տարածքն են կամաց-կամաց ընդլայնում ․ նաև այնտեղ վարձով տալու խնդիր կա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ տվյալ տարածքում 7-10 շինություն կա, որոնք ապօրինի են կառուցվել․

«Մենք լավ հասկանում ենք, որ այնտեղ հաշմանդամ երեխեք կան, այնտեղ բազմազավակ ընտանիք է, ամենափոքրը՝ 2 ամսական։ Եվ հենց այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ այսօր քաղաքապետը որոշում կայացրեց ևս մեկ անգամ իրենց հնարավորություն տալ․ մենք վաղը հրավիրելու ենք իրենց այստեղ, և ներկա են գտնվելու և՛ ԳԱՍԿ-ի, և՛ հասարակականի ղեկավարները, որպեսզի իրենց բացատրենք և վերջին զգուշացումն անենք, որ դադարեցնեն այդ գործունեությունը»,- հավելեց վարչական շրջանի ղեկավարը։

Ռոմիկ Մխիթարյանի խոսքով՝ առաջիկա հանդիպմանը քննարկումներ կլինեն և լուծումներ կառաջարկվեն։ Նա նաև նշեց, որ այս պահին տարածքը չեն քանդում, սակայն եթե բնակիչներն իրենց զուսպ պահեն, շատ արագ քննարկումներ կլինեն ու կգտնվեն լուծումներ։

Նշենք, որ 2022 թ․ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի ցուցումով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ոստիկանության աշխատակիցների կողմից հսկողություն էր սահմանվել տվյալ տարածքում գործող ապօրինի աղբավայրի գործունեության նկատմամբ, որի արդյունքում բետոնե արգելապատնեշով փակվել էր աղբավայրի մուտքը։

Սակայն հետագայում, հեռացնելով արգելապատնեշը, Անուշ Զաքարյանը և Միշա Ալեքսանյանը մինչ օրս փաստացի շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը։ Արգելապատնեշը հեռացնելու համար այդ քաղաքացիները պատասխանատվության չեն ենթարկվել։ Ըստ Ռոմիկ Մխիթարյանի՝ իշխանությունը ներողամիտ է գտնվել․

«Մենք էլի ներողամիտ եղանք իրենց հանդեպ։ Որովհետև ոչ միայն բետոնով փակել էին, նաև քարով վնասել էին ոստիկանության մեքենան։ Բայց դե, ամեն դեպքում, հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը, հաշմանդամ երեխաներին, քաղաքապետն այդպես որոշեց, որ մի անգամ էլ իրենց թույլ տանք ուղղվեն»,- շեշտեց նա։

Ռոմիկ Մխիթարյանը նշեց․ «Արդեն պետք է հասկանան և համաձայնեն․ եթե չհամաձայնեն, շարունակեն դիմադրել, տարածքը քանդվելու և մաքրվելու է»։

Ինչ վերաբերում է այս տարիներին նրանց գանձած գումարներին, վարչական ղեկավարն ընդգծեց, որ այն գնացել է մարդկանց գրպանը․ «Անձնական բիզնես է, էլի, այդպիսի վիճակ էր։ Եվ 2022 թվականից մի քանի անգամ իրենք զգուշացվել էին, որ նման գործունեություն չանեն։ Նույնիսկ իրենք պարտավորվել էին, որ իրենք պահպանեն տարածքը, թույլ չտան, բայց այդ․․․ այդ ավելին էր տրվել իրենց հնարավորությունը, էլի, որովհետև իրենք պահպանում են, ուրեմն կարող են նաև»,- հավելեց Ռոմիկ Մխիթարյանը։

Մինչ այդ, մեզ հետ զրույցում տեղի բնակիչներից մեկն էլ ասաց, որ իրենք գիտակցում են՝ տվյալ տարածքը ապօրինի է և կարող էին նման խնդրի առաջ կանգնել։

«Ես գիտեմ, որ ապօրինի է, 30 տարի ապրել եմ, եթե ուզում են քանդել, թող մեզ ապահովեն, ես էլ սաղ ամբողջը կթողնեմ, կգնամ։ Ինձ ոչ մի բան հետաքրքիր չէ»,- ասաց տեղի բնակիչը։

Բնակչի խոսքով՝ եթե նման խնդրի առաջ են կանգնած, ապա իրենք պատրաստ են տարածքը լքել՝ համապատասխան օգնություն ստանալուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունըՍադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան