Հայերեն
ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան Աբրահամյան 

ՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետ

Տնտեսություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի արտաքին առևտրի և արտահանման ցուցանիշները վկայում են, որ տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացը դեռևս չի կարողացել էականորեն նվազեցնել ԵԱՏՄ շուկայի նկատմամբ կախվածությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,7 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 431,3 մլն դոլար։

Հունիսին Հայաստանից արտահանումը կազմել է 556,7 մլն դոլար։ Օգոստոսի 27-ին կառավարության նիստում անդրադառնալով առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշներին` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ արտահանման ոլորտում Հայաստանը ունի որոշ խնդիրներ։ Նա միաժամանակ վստահություն հայտնեց, թե այդ խնդիրները կլուծվեն հարմարվողականության և դիվերսիֆիկացման գործընթացի ֆոնին։

Թավադյանի գնահատմամբ՝ արտաքին առևտրի նվազման հիմնական պատճառներից մեկը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում հայկական ապրանքների նկատմամբ գործող սահմանափակումներն են։

«ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների միջև պետք է ապահովվի ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատուժի ու կապիտալի ազատ տեղաշարժը։ Այս պահին այդ ազատություններից երկուսը կասկածի տակ են դրված, քանի որ սահմանափակումները դեռ շարունակվում են»,- ասել է տնտեսագետը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում ևս ժամանակ առ ժամանակ սանիտարական սահմանափակումներ էր կիրառում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ, սակայն ներկայիս սահմանափակումների ծավալն ու տևողությունը, ըստ տնտեսագետի, ավելի խնդրահարույց են։

«Հայաստանի պատրաստի արտադրանքի՝ հատկապես բարձր հավելյալ արժեք ստեղծող արտադրանքի մեծ մասը գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Գյուղատնտեսական և հարակից արտադրանքի զգալի մասն էլ՝ մոտ 90 տոկոսը, նույնպես գնում է Ռուսաստան։ Այս պայմաններում արդեն մոտ երեք ամիս Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումները լուրջ խնդիր են ստեղծել երկրի գլխավոր արտահանման շուկայի համար»,- նշել է Թավադյանը։

Տնտեսագետն ընդգծել է` արտահանման խնդիրներն արդեն արտացոլվում են նաև Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքում։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,7 տոկոս։

Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը զգալի բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա։

Թավադյանի գնահատմամբ՝ Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման մասին հայտարարությունները դեռևս չեն արտացոլվում արտահանման աշխարհագրության էական փոփոխության մեջ։

2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումը կազմել է շուրջ 1 մլրդ 320 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4,2 տոկոսով։

«Ինչքան էլ կառավարությունում հայտարարում են դիվերսիֆիկացման, այլ շուկաներ դուրս գալու և արտահանման ուղղությունների ընդլայնման մասին, թվային ցուցանիշները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն շարունակում է մնալ առաջին տեղում։ Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ ուղղությամբ մեր արտահանումն աճել է գրեթե 5 անգամ, մինչդեռ Եվրամիության ուղղությամբ գրեթե նույնն է մնացել։ Այնտեղ ստագնացիոն վիճակ է, էական փոփոխություն չկա»,- ասել է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ անգամ հիմա ռուսական շուկայի համար նախատեսված հայկական ապրանքների մի մասը շարունակում է հասնել Ռուսաստան, պարզապես՝ այլընտրանքային և ավելի թանկ ճանապարհներով։

«Օրինակ՝ հայկական ծիրանն ու այլ մրգեր դուրս են գալիս դեպի Վրաստան, այնտեղ գրանցվում են որպես վրացական ապրանք և արդեն մաքսատուրքով մտնում Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն՝ դա է հիմնական այլընտրանքային ճանապարհը, ոչ թե նոր շուկաները»,- նշել է Թավադյանը։

2026 թվականի առաջին կիսամյակում ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումը կազմել է շուրջ 516,5 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 80,2 տոկոսով։

Սակայն տնտեսագետը կարծում է, որ այս աճը դեռևս բավարար չէ ԵԱՏՄ շուկայից Հայաստանի կախվածությունը զգալիորեն նվազեցնելու համար։

«Յուրաքանչյուր արտադրված ապրանք ունի իր հիմնական շուկան։ Իհարկե կան բացառություններ։ Օրինակ՝ տեքստիլ-տրիկոտաժի արտադրանքը կարողացել է գրավել և՛ ռուսական, և՛ եվրոպական շուկաները։ Բայց հիմնականում ապրանքները նախատեսված են կա՛մ եվրոպական, կա՛մ ռուսական, կա՛մ մեկ այլ շուկայի համար»,-ասել է տնտեսագետը։

Թավադյանի խոսքով՝ Հայաստանի համար բոլոր տեսակի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի հեռավոր շուկաներ տնտեսապես արդյունավետ չէ։ Պատճառներից մեկը Հայաստանի աշխարհագրական դիրքն է և ծովային ելքի բացակայությունը, ինչն ավելացնում է լոգիստիկ ծախսերը։

«Մինչ այս Եվրամիության շուկա հիմնականում արտահանվել է հանքաքար և սև մետաղ՝ մոտ 80 տոկոս, մոտ 10 տոկոսը՝ տեքստիլ-տրիկոտաժ, իսկ մնացած 10 տոկոսը՝ այլ ապրանքներ։ Այսինքն՝ մեր գյուղատնտեսական և հարակից արտադրանքի հիմնական մասը նախատեսված չէ Եվրամիության շուկայի համար»,- նշել է նա։

Տնտեսագետի համոզմամբ՝ Հայաստանի արտահանման ռազմավարությունը պետք է կառուցվի փոքր ծավալով, բայց բարձր հավելյալ արժեք ունեցող ապրանքների շուրջ։ Նրա խոսքով՝ թարմ գյուղատնտեսական արտադրանքի, օրինակ՝ լոլիկի կամ ծիրանի արտահանումը Եվրոպա կարող է բարդ լինել բարձր տրանսպորտային ծախսերի և պահպանման սահմանափակ ժամկետի պատճառով։

«Գյուղատնտեսական ապրանքները, օրինակ՝ լոլիկը կամ ծիրանը, դժվար է արտահանել Եվրամիության շուկա։ Առաջին հերթին բարձր են տրանսպորտային ծախսերը, երկրորդ՝ մինչև ապրանքը տեղ է հասնում, այն կարող է փչանալ։ Այս տեսանկյունից պետք է մտածել այդ ապրանքների ավելի խոր վերամշակման, դրանց վրա ավելի մեծ հավելյալ արժեք ստեղծելու և հայկական բրենդով ավելի լավ ներկայացնելու մասին»,-ասել է տնտեսագետը։

Որպես օրինակ նա նշել է նուշի արտադրությունը, որը, ի տարբերություն թարմ մրգի, պահպանման ավելի երկար ժամկետ ունի և կարող է ավելի հարմար լինել հեռավոր շուկաներ արտահանելու համար։

Տնտեսագետի խոսքով՝ նոր շուկաներում հայկական արտադրանքի ներկայությունը մեծացնելու համար անհրաժեշտ է պետական լայնածավալ աջակցություն։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար արտահանման իրական դիվերսիֆիկացիան ենթադրում է ոչ միայն նոր ուղղություններով ապրանք ուղարկելը, այլև այնպիսի արտադրության զարգացում, որը մրցունակ կլինի այդ շուկաներում՝ հաշվի առնելով Հայաստանի լոգիստիկ սահմանափակումներն ու համեմատաբար փոքր արտադրական ծավալները։

Հետևեք մեզ՝ այստեղ

ՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան