Հայերեն
TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա Սողոմոնյան ԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»

Ի՞նչ գլոբալ զարգացումներ են սպասվում առաջիկայում. Կարեն Ադոնց

Տնտեսագետ Կարեն Ադոնցը Facebook-ի իր էջում գրել է.

«Ի՞ՆՉ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

Եկող ճգնաժամը, ի տարբերություն ցիկլային ճգնաժամերի, ունի մի դրական առանձնահատկություն, դա՝ ներդրողների մոտ դեռ չեն ձեւավորվել խիստ բացասական սպասումներ։

Սա պայմանավորված է երկու հանգամանքով՝ նախ, հասունացող ճգնաժամի դրդապատճառը համավարակն է՝ սպասվում է, որ համավարակը վերանալուն պես, համաշխարհային տնտեսությունը կանցնի վերականգնման։ Երկրորդ հանգամանքը՝ արված քայլերն ու տրված խոստումներն են։ Գումարային առումով, դրանք էականորեն գերազանցում են բոլոր սցենարներով համաշխարհային տնտեսության կանխատեսվող վնասները։

Մի քանի խոսք գլոբալ քաղաքականության հավանական տեղաշարժերի մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ նաեւ մեր զարգացման ընթացքի վրա։

Զարգացած պետություններում եւ միասնական խոշոր շուկաներում, առաջիկա տարիներին, ամենայն հավանականությամբ, հասունանալու են «տնտեսական էգոցենտրիզմի» խորացմանը նպաստող մոտեցումները։ Դրանք, որոշ առումով, արդեն սկիզբ են առել՝ «Ամերիկան նախ եւ առաջ» կարգախոսի ներքո։ Համավարակը, հավանաբար կխթանի այս գործընթացը, ներառելով այլ զարգացած խոշոր շուկաներ՝ առավել եւս, որ ստեղծվել է հարմար «ելման դրություն»։

Որո՞նք են դրան բնորոշ զարգացումները.

Ա) Անորինական միգրանտների թվի էական նվազեցում, վիզաների ռեժիմի խստացում,

Բ) Կապիտալի (ֆինանսական ու արտադրական) վերադարձի խթանում՝ զարգացող երկրներից ետ՝ դեպի զարգացած երկրներ,

Գ) Համաշխարհային շուկայում, արտադրական հումքատեսակների ու էներգակիրների գների հնարավորինս ցածր մակարդակի պահպանում՝ համաձայնեցված գլոբալ քաղաքականության արդյունքում,

Դ) Ներքին արտադրողների խթանման քաղաքականություն, ներմուծման ռեժիմի խստացում,

Ե) Զարգացող երկրներին տրամադրվող աջակցության էական կրճատում։

Կարելի է ենթադրել, որ տնտեսական ճնշումները՝ թե Ռուսաստանի, եւ թե արդեն նաեւ՝ Չինաստանի վրա, կարող են մեծանալ։

Այս տնտեսական փոխակերպումները, որոշ առումով, կարող են երկարաձգել ու «ծամծմել» համաշխարհային տնտեսության վերականգնումը։ Ակնհայտ է նաեւ, որ նման սցենարի պարագայում, զարգացող եւ երրորդ կարգի երկրները տեւական ժամանակ գործելու են ճգնաժամային ճնշումների ներքո։

Որո՞նք են Հայաստանի տնտեսության համար, այս տեսանկյունից, հնարավոր ռիսկերը՝

1) Տնտեսության ծավալների անկում՝
-նվազող պահանջարկով պայմանավորված,
-արտահանման անկմամբ պայմանավորված,
-տեղական ապրանքների՝ ներմուծվող ապրանքներով փոխարինմամբ պայմանավորված։

2) Գործազրկության աճ՝
-նվազող պահանջարկով պայմանավորված,
-արտահանման անկմամբ պայմանավորված,
-արտագնա աշխատանքների սահմանափակմամբ պայմանավորված,
-մասնավոր ու պետական ներդրումային ակտիվության թուլացմամբ պայմանավորված,
-արտաքին վարկավորման պայմանների խստացմամբ ու աստիճանական կրճատմամբ պայմանավորված։

3) Բյուջետային մուտքերի կրճատում՝
- տնտեսության ծավալների անկմամբ պայմանավորված,
- գործազրկության աճով պայմանավորված,
-ներդրումային ակտիվության թուլացմամբ պայմանավորված։

4) Վարկային (իրավաբանական, ֆիզիկական անձանց) դեֆոլտների հավանականություն։
-տնտեսության անկմամբ եւ վարկերի կտրուկ ավելացմամբ պայմանավորված,
-գործազրկության աճով պայմանավորված»: 

 

 

TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանFast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում