Պաշտպանության նախարարն ասել է, որ թուրքերը կարող են Երևան էլ գալ մտնել. ծնողներ
ՏեսանյութերԱրցախում ծառայող մի խումբ զինծառայողների ծնողները ՊՆ-ի մոտ պահանջում են իրենց որդիներին բերել Հայաստան: Քիչ առաջ նրանք հանդիպում են ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, ով ասել է, որ նման բան հնարավոր չէ:
Ծնողները գոնե երաշխավորություն են ուզել, որ իրենց որդիներին այնտեղ վտանգ չի սպառնում, որ դիվերսիա չի կարող լինել: Նախարարն ասել է, որ տղաների անվտանգությունն ապահովված է:
«Սաղս էլ նախարարին, վարչապետին վստահում ենք, բայց թուրքի վրա վստահ չենք: Պաշտպանության նախարարը ոնց կարող է գարանտ կանգնել: Նախարարին մենք հարցրեցինք՝ թուրքի վրա գարանտ կանգնո՞ւմ ես, վստա՞հ ես, որ չի խփի, դիվերսիա չի լինի: Նա ասաց՝ ոչ, կարող ա Երևան էլ գա մտնի»,-ասաց հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը:Նախարարն ասել է՝ ծնողները չպետք է փորձեն գնալ բերել իրենց որդիներին, դա վատ հետևանքների կբերի: