«Անմեղսունակների ռեժիմը» մատը մատին չի տվել պատերազմում զոհված հայորդիների դիերի վերադարձի խնդրի լուծման առնչությամբ
ՔաղաքականությունԷդուարդ Շարմազանովը գրում է
Արդեն 22 օր է անցել «կապիտուլյացիայի» ստորագրման ակտի կնքումից, բայց «անմեղսունակների
ռեժիմը» մատը մատին չի տվել պատերազմում զոհված հայորդիների դիերի վերադարձի խնդրի լուծման առնչությամբ։
Նույն անպատասխանատու վիճակն է նաեւ անհետ կորած զիվորների,սպաների ու կամավորների հարցում։
Հողատուն ու նրա «ֆեյքաֆերման»,հայորդիների դիերը վերադաձնելու ու անհետ կորածների հարցով զբաղվելու փոխարեն ,զբաղված է իր աթոռը պահելով։
Հասարակությանը պետք է հայտարարվի,թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում եւ ինչ է արվում այդ կարեւորագույն խնդրի լուծման ուղղությամբ։
Հերիք է կառչեք աթոռից,զբաղվեք այդ խնդրով ու լուծեք այն։