Հենց այս պատճառով ադրբեջանցիները հորդորել են Սոթքի ոսկու հանքից դուրս բերել տեխնիկան. «Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները՝ 800-ից ավելի մարդ, հայտնի դեպքերից հետո աշխատանքի չի գնում։ Ֆաբրիկայի հայաստանյան ղեկավարությունն աշխատողներին հորդորել է չգալ աշխատանքի` անվտանգության նկատառումներից ելնելով, ասել են, որ բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է կազմակերպեն հետագա աշխատանքները։
Սոթքի ոսկու հանքը, ըստ պաշտոնական մեկնաբանության, կիսով չափ հայկական, կիսով չափ ադրբեջանական կողմին է անցնում։ Մինչդեռ աշխատակիցներին ասվել է, որ այդ համամասնությունը 30/70 է․ 30 տոկոսը՝ հայկական, մնացածը՝ ադրբեջանական վերահսկողության տակ, հենց այդ պատճառով էլ ադրբեջանցիները հորդորել են դուրս բերել տեխնիկան։
Եթե բանակցություններն արդյունք չտան, ապա ավելի քան 25 համայնք կհայտնվի ծանր վիճակում․ հանքում աշխատում էին Վարդենիս քաղաքի և հարակից 24 համայնքների բնակիչները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում