Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ԱԱԾ ուսումնասիրության արդյունքը հայտնի է. Այն մխիթարական չէ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո Ազգային անվտանգության ծառայությունը՝ իշխանությունների հրահանգով, հանրային կարծիքի հերթական ուսումնասիրությունն է արել, որպեսզի պարզի քաղաքական ուժերի և Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։
Նման ուսումնասիրություններ ԱԱԾ-ն պարբերաբար անցկացնում է, սակայն երբևէ չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։
Մեր տեղեկություններով, պատկերը, ինչպես և սպասելի էր, մխիթարական չէ։
Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին 6-12 տոկոս է։ Ամենաբարձր վարկանիշն ունի Արարատի և Արմավիրի մարզերում, ամենացածրը՝ Սյունիքում, որն ավանդաբար ամենաիշխանականն է մարզերի թվում։
Մոտ 6 տոկոս վարկանիշ ունի ԲՀԿ-ն, 3-6 տոկոսի շրջանակներում են նաև ՀՅԴ-ի ու «Հայրենիք» կուսակցության վարկանիշները, մի փոքր ավելի նվազ՝ 2-3-ի շրջանակներում, ՀՀԿ-ինը։ Սակայն երբեք այսքան մեծ թիվ չեն կազմել չկողմնորոշվածները կամ նրանք, ովքեր չեն ուզում հրապարակել իրենց կարծիքը՝ մոտ 60 տոկոս։
Ինչը նշանակում է, որ նախընտրական փուլն առանձնապես կարևոր է լինելու, և հաղթելու է նա, ով կկարողանա իր կողմը գրավել չկողմնորոշվածներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում