Ադրբեջանցիները պահանջում են «վռնդել ռուսներին» Ղարաբաղից
Օրերս Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների համար նախատեսված ռուսական ռազմական բեռներ են հասցվել Բարդա՝ Յալամա-Բաքու-Եվլախ-Բարդա երկաթուղային ճանապարհով։ Այնուհետև բեռը Ստեփանակերտ Է տեղափոխվել ավտոճանապարհով։
Սակայն առանձին հետաքրքրություն են առաջացրել ադրբեջանցի օգտատերերի համապատասխան տեղեկատվության տակ թողած մեկնաբանությունները, փոխանցում է infoteka24-ը։
Ակնհայտ է, որ ադրբեջանցիները խիստ դժգոհ են Արցախի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունից, ուստի նրանք պահանջում են «վռնդել ռուսներին»։
Օգտատերերից մեկը կարծում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար «թուլամորթ» մեկն է, որին օգտագործում են բեռների փոխադրման համար։
«Ադրբեջանը Ռուսաստանի համար այնքան թուլամորթ է, որ մեր միջոցով բեռներ են տեղափոխում Ստեփանակերտ, մենք նույնիսկ համարձակություն չունենք ստուգել մեքենաները։