Հայերեն
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» 

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակը արտաքուստ կարող է բոլորովին խաղաղ, անհոգ ու բարօր թվալ։ Մայրաքաղաքի և մյուս քաղաքների եռուն առօրյան, անվերջանալի տոնակատարությունները, լեփ-լեցուն ռեստորաններն ու ամենուր հնչող երաժշտությունը հասարակության լայն շրջանակներում ձևավորում են մի վտանգավոր պատրանք, թե երկրում ամեն ինչ կարգին է, իսկ պետության առջև որևէ լուրջ խնդիր կամ սպառնալիք դրված չէ։ Մարդիկ շարունակում են ապրել առօրյա հոգսերով ու զվարճություններով՝ կարծես չնկատելու տալով այն իրողությունը, որ արտաքին ու ներքին մարտահրավերները օրեցօր ավելի են սրվում։

Սակայն այս արհեստականորեն ձևավորված «անհոգության» և հանրային անտարբերության հետևում թաքնված են տարածաշրջանային չափազանց վտանգավոր զարգացումներ, որոնք լրջորեն սպառնում են երկրի ապագային, բայց, միևնույն ժամանակ, դուրս են մնում հասարակության մեծ մասի ուշադրության կենտրոնից։ Երբ քաղաքացիներին մատուցվում է միայն զվարճանքն ու քեֆ-ուրախությունը, խորքային ու ճակատագրական պրոցեսները մղվում են երկրորդ պլան, ինչն էլ ավելի է մեծացնում երկրի խոցելիությունը առկա սպառնալիքների առջև։

Այս մտահոգիչ իրողությունների շուրջ «Փաստ» թերթի հետ զրույցում իր գնահատականներն է ներկայացնում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա դիտարկմամբ՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ամբողջ օրը համերգներ են, մարդիկ ժամանակ են անցկացնում ռեստորաններում, զբոսաշրջիկներ են գալիս, և տպավորություն է ստեղծվում, թե որևէ սպառնալիք չկա։

Ըստ գեներալ-մայորի, նկատելի է նաև հանրային վերաբերմունքի խոր հակասություն. երբ Վարդավառի տոնին հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցում, բայց երբ իշխանությունը փորձում է հարվածել Կաթողիկոսին կամ եկեղեցուն, հասարակությունը լռություն է պահպանում։ Նրա համոզմամբ՝ այս ամենը տեղի է ունենում ոչ թե հավատքի կամ ազգային գաղափարախոսության, այլ կեղծիքի դաշտում։ Իշխանությունը, ըստ էության, հասնում է իր նպատակին՝ «հարբեցնելով» հասարակությանը և ստեղծելով սուտ մթնոլորտ, որտեղ քաղաքացուն թվում է, թե ամեն ինչ լավ է և կարելի է միայն ուտել, խմել ու ուրախանալ։

Անդրադառնալով անվտանգային իրավիճակին՝ Արշակ Կարապետյանը ահազանգում է, որ երկիրը գնում է դեպի պետականության կոշտ կորուստ։ Նա ընդգծում է, որ սա ասում է ոչ թե քաղաքական ընդդիմախոսության կամ որևէ անձի դեմ լինելու պատճառով, այլ որպես գեներալ, որը չի կարող անտարբեր նայել ազգի կործանմանը։ Մինչ շուրջբոլորը ընթանում են լուրջ պատերազմներ, իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում, իսկ հասարակությունը շարունակում է անհոգ կյանք վարել։

Նախկին նախարարը հանդես է գալիս նաև կոնկրետ զգուշացմամբ. հենց որ Ադրբեջանը սկսի կարգավորել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, պլանավորվելու է հարձակում Հայաստանի վրա։ Նրա խոսքով, այսօր բոլորը, այդ թվում՝ իշխանությունները, լռում են խաղաղության պայմանագրի ստորագրման իրական հավանականության մասին, բայց շարունակում են քեֆ անել ու խմել։

Եզրափակելով իր խոսքը՝ Արշակ Կարապետյանը հիշեցնում է «Ճպուռն ու մրջյունը» հայտնի առակը, որտեղ ճպուռը ամբողջ ամառը երգեց ու պարեց, իսկ ձմեռը հասնելուն պես կանգնեց ծանր փաստի առջև։ Նա կոչ է անում հասարակությանը հավաքվել, ուշքի գալ և իրատեսորեն նայել շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում